Copy SMS

Երկխոսություն

 

Երկխոսություն - Պատմվածք, էսսէ

- Ռոլանդ, արդեն քանի օր է անձրև է տեղում:  Տարօրինակ է չէ՞:
- Տարօրինա՞կ, ի՞նչն է տարօրինակ Ռիչ:
- Ի՞նչն է խանգարում մարդուն նորմալ կյանքով ապրել,  չշեղվել:
- Դե շատ բաներ կան,  որ խանգարում են մարդուն,  դու ի՞նչ ի նկատի ունես:
- Ոչ,  ամեն բան կարելի է խոսքերով ասել և հենց դա է ճիշտ պատասխանը:
- Խոսքե՞րը:
- Այո, հենց խոսքերը,  աշխարհում ապրում են միլիարդավոր մարդիկ,  և ամեն օր հնչում է նրանց շուրթերից անթիվ խոսքեր,  բառերի կույտ,  որը պարզապես կախվում է օդում, ծանրանում է, շնչել չի լինում:
- Իսկ ինչ ես առաջարկում Ռիչ,  մարդիկ հա՞մր դառնան:
- Իսկ ում է պետք խոսքերը, եթե քեզ չեն լսելու,  եթե դրանք չեն հասկանալու:
- Մի տեսակ չեմ հասկանում քեզ Ռիչ:
- Տե՛ս,  օրինակ փոքրիկ երեխան ընկել է ու լաց է լինում,  դու նրան ասում ես, որ ոչինչ կանցնի, չլացի,  իսկ նա չի լսում քեզ,  նա շարունակում է լացել և արդյունքում ի՞նչ է դուրս գալիս,  որ քո խոսքը մնացին օդում,  որովհետև նա մտածում է, որ դու չես հասկանում նրան և ինչպես կարող ես ասել,  որ չլացի
- Բայց չէ որ բոլորն էլ այդպես են:
- Եվ հետո ասում ենք,  որ միայն մարդ էակն է ունակ հասկանալու: Կամ երկու սիրահարներ:  Տղան ասում է ես քեզ կարոտում եմ և աղջիկը դրանից ավելի է սիրահարվում:
- Բայց դրա մեջ ի՞նչ կա,  չէ որ զգացմունք է, կարելի է ասել անհնար է սիրես և չկարոտես:
- Իրո՞ք,  իսկ կարող ես ասել,  ինչպես դիմացինիդ բացատրես, որ կարոտում ես,  ինչպես կարող է դա հասկանալ: Նա կարող է միայն լսել դա, բայց հասկանալ ոչ:  Եվ ահա կրկին բառերի կույտ,  որ կախվեցին օդում:
- Եվ դա ի՞նչ կապ ունի անձրև հետ:
- Բնությունը այնպիսի հրաշալիք է, որ այդ կախված բառերը գոլորշացնում է և փոխարինում անձրևի կամ ձյան տեսքի, որը պարզապես թքում է մարդկանց երեսին այդ անթիվ - անհամար բառերը, իսկ մարդիկ ուրախանում են դրանից:
- Չէ՜,Ռիչ,  գնալով դու գժվում ես:
- Եվ ահա,  նորից չենք հասկանում իրար:  Եվ միթե այսքան մեր արտահայտած բառերը նորից կախվելու են օդում,  իսկ սիրահարները ուրախանալու են այս տեղացող բառերի տակ ու կրկին օդից կախեն ևս մի քանի բառ…
Մենք մարդիկս այնքան տարօրինակ արարածներ ենք: Մենք մեր չափերը լրիվ անցել եք
- Ի՞նչ ես խոսում Ռիչ:
-Այն եմ ասում Ռոլանդ,  որ մենք միակ էակներն ենք,  որ կարողանում ենք խոսել,  զգացմունքներին անվանումներ տանք,  մտածենք և այս ամենը մեզ շատ է գոռոզացրել,  աշխարհում ապրող բոլոր էակները երևի ատում են մեզ,  չէ որ մենք ենք ոչնչացնում նրանց,  այս աշխարհը,  ամեն ինչ,  ինչ տեսնում ես աշխարհում, հավատա,  ոչնչացնելու է մարդ էակը….
- Իսկ ի՞նչ ես առաջարկում,  մրջյունի նման աշխատենք, կապիկի նման ծառից ծառ բարձրանանք,  թիթեռի նման մի օր ապրենք… Հասկացիր մենք մարդ ենք,  այ հենց դրանով էլ տարբերվում ենք ամենից ու ամենքից:
-Դա քեզ արտոնություն է տալիս,  որ կործանե՞ս աշխարհը,  կործանես այն ամենը,  ինչով դու առանձնանում ես ամենքից ու ամենից
-Մենք նոր մոլորակ չենք ստեղծում,  մենք արդեն ծնվել ենք այս կյանքով:
- Մենք լույս աշխարհ չենք եկել, որ ապրենք այնպես, ինչպես մյուսներն են ուզում, այլ ծնվել ենք, որ մեր ապրած կյանքով ցույց տանք, թե ինչպես պետք է ապրել...
- Եվ ինչպե՞ս պետք է ապրել:
- Որ քեզնից հետո եկողը,  չասի, ինչ արած,  այսպես ենք ծնվել,  այսպես էլ կապրենք:



Ցունամի
12.01.2017թ.

10

0

4948