Ուշանում ես...
Ուշանում ես դու, կարոտ,
Նա էլ երբեք ետ չի գա,
Զուր ես սպասում երազկոտ,
Վերադարձի հույս չկա։
Ուշանում է օրն էլ արդեն,
Լոկ բառերն են ավելանում,
Գուցե դրանք երբեք չասվեն,
Փակված մնան գաղտնարանում։
Ուշացումն էլ պատճառ ունի,
Իսկ դու չունես գեթ մի պատճառ,
Թե գայիր հիմա, կողքիս լինեիր,
Ինձ միայնակ չէի զգա։
Երբ ճամփեքը էլ չեն ծեծվում
Մարդկանց հոգնած ոտքերից,
Երբ շշուկներ էլ չեն լսվում,
Ինչու՞ այցի (դու) չես գալիս։
Ուշանում ես դու, կարոտ,
Չէ որ արդեն նա չկա,
Ներսս վաղուց դատարկ է,
Նա էլ երբեք ետ չի գա։
N S
2017-05-31 13:59:11Ցունամի
2017-05-31 22:16:24fiction ☯
2017-06-14 23:06:38LILI
2017-12-30 02:32:53Ցունամի
2017-12-30 18:56:54