Հայ աղջկան
Լույսի շող եք, հուր ու կրակ,
Անհաս երազ, երազի թև,
Պայծառ արև, անհուն երկինք,
Շող ու կաթիլ՝ ջերմ անձրևի:
Սրտի թրթիռ, հոգու թռիչք,
Արևի շող ու լուսնի լույս,
Կանաչ տորև թփուտ ծառի,
Կարմիր ծաղիկ՝ դալար մարգի:
Արաքս եք դուք՝ հպարտ ու վեհ,
Արարատի պես հպարտ ու կատաղի,
Վարդի բույր եք, հազար շաղ եք,
Ծիծեռնակի թևին թառած հրեշտակ եք:
Ինչ սիրտ լինի դիմանա,
Ինչ հոգի լինի չմահանա,
Ինչպես չասեն չքնաղ եք դուք,
Մեր հայուհի հեզ աղջիկներ: