Copy SMS

Անվերնագիր


 Կներեք, որ չեմ վերնագրում, ուղղակի չգիտեմ ինչ գրել Անվերնագիր  - տխուր, պատմություն, շակալադ
                              Եթե ունեք տարբերակներ, գրեք խնդրում  եմ                       


     Լսի՛ր սրտիս ձայնը ... Ախր ո՞նց լսես. շա՜տ հեռու ես։ Սրի՛ր ականջներդ, գուցե լսե՞ս։ Իրականում հեռու չես, հենց սրտիս մեջ ես ... Սրտիս ... ու արդեն արյանս մեջ ես։ Թթվածինս ես ... Քեզնով եմ շնչում ... իսկ դու՞ ... Շնչում ես ուրիշով, քո սրտի մեջ ուրիշ մեկը կա, ու հենց էս միտքն էլ ինձ սպանումա ... Ինձ սպանումա ժպիտդ, աչքերդ, հայացքդ ՝ ուղղված ուրիշին ...
     Ուզում եմ նայել աչքերիդ ու հարցնել. Ինչի՞, ինչի՞ համարա էս ամեն ինչը։ Եթե ատում եմ, ինչի՞ եմ սիրում։ Ի՞նչդ եմ սիրում։
    Դու չգիտես ամեն անգամ անունդ լսելիս ինչ եմ զգում։ Չգիտես ինչ եմ զգում քեզ տեսնելիս։ Չգիտես ինչպես եմ մեռնում սրտիս կսկիծից, երբ տեսնում եմ,որ երազանքս ուրիշի մոտա կատարվում։ Իսկ գիտե՞ս երազանքս։ Չգիտես ...
    Կյանքիս ամենամեծ սխալն էր մեր առաջին հանդիպման ժամանակ աչքերիդ մեջ նայելը, որովհետև հենց էդ աչքերիդ մեջ ես տեսա մի ամբողջ աշխարհ, քո աշխարհը.. ու ինձ ուրիշ աշխարհ պետք էլ չէ։ Ես մեղավոր չեմ,որ սիրում եմ։ Մեղավորը դու ես, որ ոչ հեռու ես գնում, ոչ էլ մոտիկ ես գալիս...
    Գնաաա՜... հեռու՜ , որ աչքերս չփնտրեն քո աչքերին... գնաա՜, որ ականջներս սիրտս սառեցնող ձայնդ չլսեն ... գնաա՜, որ սիրտս չզգա ներկայությունդ, չզգա կարիքդ ու հետ չկանչի ... Գնա, թող չսիրեմ պատկերդ, որ ես եմ ստեղծել... գնա՜ խնդրում եմ ... Թող սիրտս զգա դառը կարոտը, թող հալվի քո սիրուց ու աչքերիդ կարոտից ...
     Ու գուցե մի օր, ստիպի ինձ վերջին անգամ շշնջալ անունդ, հիշել պատկերդ ... Ես կփակեմ աչքերս, կտեսնեմ երջանիկ ժպիտդ ու այդժամ ժպիտիցդ կսառչի կարոտած սիրտս ... էլ ինձ չես տեսնի ... էլ քեզ չեմ տեսնի ... բայց կսիրեմ՝ թեկուզ հողի տակ ...

Անվերնագիր  - տխուր, պատմություն, շակալադ

3

3

1035

  • Շակալադ
    2017-05-30 14:36:24
    կներեք, առաջին փոստս էր , նոր գլխի ընկա,թե ինչը ոնցա (ժպիտ) (ժպիտ)
  • Գայանե
    2017-05-30 15:18:22
    Կարող է լինել ՙՙ Սերը միշտ կա՚՚
  • Hermine
    2017-06-02 20:22:32
    4