Copy SMS

Բորուսլավ Պրուս - Տիկնիկը


Բորուսլավ Պրուս - Տիկնիկը - մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքեիրց, գրականություն,

► – Ի՞նչ ես կարծում,- հարցրեց Վոկուլսկին, կարելի է…սիրել կնոջն իդեալական սիրով, առանց նրան ֆիզիկապես ցանկալու:
– Անշուշտ: Դա այն դիմակներից մեկն է, որով հաճախ քողարկվում է տոհմը շարունակելու բնազդը:
– Բնազդ, տոհմ, ինչ-որ բան շարունակելու բնազդ, տոհմը շարունակելու բնազդ,- կրկնեց Վոկուլսկին:- Երեք բնորոշում և չորս հիմարություն:
– Դու արա վեցերորդը,- պատասխանեց բժիշկը, աչքը մանրադիտակի ապակուց չկտրելով,- և ամուսնացիր:
– Վեցերորդը…- ասաց Վոկուլսկին բազմոցից վեր կենալով:- Իսկ հինգերո՞րդը որն է:
– Հինգերորդը դու արդեն արել ես՝ սիրահարվել ես:
– Ե՞ս: Իմ տարիքում…
– Քառասունհինգ տարեկան՝ վերջին սիրո, ամենավտանգավոր սիրո տարիք,- պատասխանեց բժիշկը:
– Գիտնականերն ասում են, որ ամենավտանգավորը առաջին սերն է,- կամացուկ ասաց Վոկուլսկին:
– Ճիշտ չէ: Առաջինից հետո մեզ սպասվում է դեռ հարյուր ուրիշ սերեր, իսկ հարյուրմեկերորդից հետո՝ ոչինչ չի սպասվում: Ամուսնացիր, դա է քո հիվանդության միակ դեղը:
– Դու ինչո՞ւ չես ամուսնացել:
– Որովհետև իմ հարսնացուն մահացավ,- պատասխանեց բժիշկը, ետ ընկնելով բազկաթոռի թիկնակին ու նայելով առաստաղին:- Դե, ես ինչ կարող էի, արեցի. թունավորվեցի քլորոֆորմով: Դա պատահեց գավառում: Բայց արի ու տես, որ տերն ինձ պարգևեց բարի մի կոլեգա, որը դուռս կոտրեց և ինձ փրկեց: Գթասրտության ամենաստոր ձևը…
Ես վճարեցի դուռը սարքելու փողը, իսկ կոլեգաս ձեռքիցս խլեց իմ բոլոր հիվանդներին, հայտարարելով, որ ես խելագար եմ:
Նա նորից զբաղվեց մանրադիտակով և մազերով:
– Այստեղից ի՞նչ եզրակացություն պետք է արվի վերջին սիրո մասին,- հարցրեց Վոկուլսկին:
– Եզրակացությունը հետևյալն է. ինքնասպաններին չպետք է խանգարել,- պատասխանեց բժիշկը:



►Հետաքրքիր երևույթ էլ Պաննա Իզաբելլայի հոգին։

Եթե որևէ մեկը նրան լրջորեն հարցներ․ " Ի՞նչ բան է աշխարհը, և ի՞նչ է նա՝ ինքը"-Իզաբելլան անշուշտ կպատասխաներ, որ աշխարհը դյութական այգի ՝ բազմաթիվ կախարդական պալատներով, իսկ ինքը՝ երկիր իջած հավերժահարս է կամ աստվածուհի։



► Նույնիսկ գազանների մեջ հնարավոր չէ գտնել այնքան ստոր արարած, ինչպիսին է մարդը: Բնության աշխարհում արուն միշտ կենակցում է այն էգի հետ, որը նրան դուր է գալիս և որին ինքն է դուր գալիս: Դրա համար էլ կենդանիների մեջ ապուշներ չկան: Իսկ մե՜զ մոտ: Ես հրեա եմ, ուրեմն իրավունք չունեմ սիրելու քրիստոնեուհու…Նա վաճառական է, ուրեմն իրավունք չունի ձգտելու արիստոկրատուհու…Իսկ դուք հարուտ մարդ չեք, ուրեմն ընդհանրապես որևէ կնոջ իրավունք չունեք…Մեծագույն ստորություն է ձեր այդ քաղաքակրթությունը: Ես ուրախությամբ դժոխքի բաժին կդառնայի, թեկուզ հենց այս րոպեիս, միայն թե դա էլ հետս կործանվեր…



►Նա ոտքից գլուխ արիստոկրատ էր՝ հոգով, սրտով և արյունով։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր հասարակություն կազմված է եիկու մասից՝ գորշ ամբոխից և ընտրյալ դասերից։ Գորշ ամբոխը բնության ծնունդ էր և, գուցե, իսկապես էլ ծնունդ էր առել կապիկից, ինչպես, հակառակ սուրբ գրքի, պնդում էր Դարվինը։ Սակայն, ընտրյալ դասերի ծագումն ավելի բարձր էր, նրանց նախնիներն էին եթե ոչ իրենք՝ աստվածները, ապա գոնե այն հերոսները, որ ազգականն են աստվածների՝ Հերկուլեսը, Պրոմեթևսը կամ էլ, ամենաքիչը՝ Օփերոսը։



► Մենք բոլորս կեղծավորաբար արհամարհում ենք փողը, սակայն մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ փողն այն գոմաղբն է, որի վրա աճում է անհատի ազատությունը, գիտությունն, արվեստն ու նույնիսկ իդեալական սերը: Եվ վերջապես, որտեղ է ծնունդ առել ասպետական սերը: Համենայն դեպս՝ ոչ կոշկակարների ու դարբինների մեջ, ու նույնիսկ՝ ոչ բժիշկների ու փաստաբանների: Այդ սերը սնուցել են ունևոր դասակարգերը, նրանք են արարել նուրբ մաշկ ու սպիտակ ձեռքեր ունեցող կանայք, ստեղծել տղամարդ, ով բավականաչափ պարապ ժամանակ ունի կնոջը երկրպագելու համար:



►Նա ակամա հավատացիալների փոքրիկ մարմինները համեմատում էր տաճարի հսկայական չափերին, և գլխում մի տարօրինակ միտք ծագեց։ Ինչպես մի ժամանակ երկրի վրա գործել են զորեղ ուժեր, որոնք ցամաքում վեր են խոյացրել լեռնաշղթաները, այնպես էլ հնում մարդկության մեջ գոյություն է ունեցել մի այլ, չափազանց մեծ ուժ, որը նույնպիսի կառույցներ է վեր խոյացրել։ Այդ տաճարներին նայելով կարելի է մտածել, որ մեր մոլորակի ընդերքում ապրել են հսկաներ, որոնք վեր մագլցելով բարձրացել, տեղահան են արել երկրի կեղևը և նրանց այդ ջանքերի հետևանքները պահպանվել են հսկյական քարանձավների ձևով։

"Նրանք ու՞ր էին ձգտում։ Մի այլ, ըստ երևույթին, բարձրագույն աշխարհ։ Եթե ծովի մակընթացություններն ապացուցում են,որ լուսինը ոչ թե պատրանք է, այլ իսկական մոլորակ, ուրեմն ինչու՞ այս տարօրինակ շինությունները չպիտի հաստատեն անդրշիրիմյան աշխարհի իրակա լինելը․․․ Մի՞թե նրանք՝ մարդկային հոգիները, պակաս ուժով են դեպ իրենց ձգում, քան լուսինը՝ ծովի ալիքները"։



► -Ես խոհեմ եմ, քանի դեռ դա իմ ուժերից վեր չէ…Սակայն ես չեմ ուզում հաշվի նստել մի հասարակության հետ, որը մարդկանց կտտանքի է դատապարտում միայն նրա համար, որ սիրում են միմյանց: Ատել կարելի է,- ավելացրեց նա դառն քմծիծաղով,- գողանալ, սպանել…ամեն, ամեն ինչ կարելի է, միայն սիրել չի կարելի:



►Եթե Վոկուլսիկն շուտ-շուտ սիրահարվեր և շաբաթը մեկ փոխեր իր կրքի առարկան, նա վարդի պես թարմ կլիներ, կտիրապետեր իր բանականությանը և կարող էր կյանքում լավ բաներ անել, բայց նա ժլատի պես իր սրտում կուտակել էր զգացմունքները և ահա այդ խնայողության արդյունքը․․․ Սերը լավ է, երբ նման է թեթև թիթերնիկի, սակայն, երբ այն տևական քնից հետո մարդկային սրտում արդնանում է վագրի պես, թող աստված ազատի նման հաճույէից։ Լավ ախորժակ ունեցող մարդը մի բան է, սարսափելի քաղցած մարդը՝ բոլորովին ուրիշ բան։



► Ինչ պարզունակ ուժեր են աշխարհը շարժման մեջ դնում. մի քիչ ածուխ՝ և նավը կենդանանում է, մի քիչ զգացմունք՝ և կենդանանում է մարդը…



►Քաղաքակրթությունը իրականում ղեկավարում են կանայք։



► Եթե հազար ցենտներ ձյունը գետնի վրա թափվի փաթիլ-փաթիլ, միայն կծածկի գետինը ու մի խոտի ցողուն նույնիսկ չի վնասի. սակայն զանգվածակույտ դարձած հարյուր ցենտներ ձյունը հողին կհավասարեցնի տներն ու իր տակ կթաղի մարդկանց: Եթե Վոկուլսիկն շուտ-շուտ սիրահարվեր և շաբաթը մեկ փոխեր իր կրքի առարկան, նա վարդի պես թարմ կլիներ, կտիրապետեր իր բանականությանը և կարող էր կյանքում շատ լավ բաներ անել: Բայց նա ժլատի պես իր սրտում կուտակել էր զգացմունքները և ահա այդ խնայողության արդյունքը…Սերը լավ է, երբ նման է թեթև թիթեռնիկի, սակայն երբ այն տևական քնից հետո մարդու սրտում արթնացնում է վագրի պես, թող աստված ազատի նման հաճույքից: Լավ ախորժակ ունեցող մարդը մի բան է, սարսափելի քաղցած մարդը՝ բոլորովին ուրիշ բան:



►Մեր լայնության վրա չեն աճում ո՛չ այդ տեսակի բույսեր, և ո՛չ էլ այդ տեսակի մարդիկ․․․


Բորուսլավ Պրուս - Տիկնիկը - մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքեիրց, գրականություն,

► Կոկետությունը կնոջ համար նույնն է, ինչ գույնն ու բույրը ծաղկի համար: Նրանց էությունն է այդ. ուզում են դուր գալ բոլորին:



 Օ, եթե գոյություն ունենար դատարան, որ կարող լիներ կարդալու մարդու հոգին, դեռևս հայտնի չէ, թե մեզնից ով կարդարացվի` ես, թե նրանք, որ ինձ դատում են:



►Մարդ-արարա՜ծ․․․ Միայն այս տեսակի մեջ՝ երկոտանի և երկձեռանի, ես հայտնագործել եմ կենդանիների տասնյակ տեսակներ՝ խխունջից ու որդից սկսած, մինչև բուն ու վագրը․․․ ․․․ ԵՎ անասունների ու հրեշների այս ողջ զանգվածի մեջ ես հազվադեպ եմ միայն գտնում իսկական մարդու, միտք, սիրտ և եռանդ ունեցող արարածի․․․



► Լինում են կանայք, ինչպես, ի դեպ, և տղամարդիկ, հոգեկան թերությամբ մարդիկ, որ ընդունակ չեն ոչինչ սիրելու, սեփական վաղանցի քմահաճույքներից բացի. դա նույնպիսի թերություն է, ինչպես խլությունը, կուրությունը կամ պարալիզը, միայն պակաս ակնհայտ:



► Tempora mutantur, et nos mutamur in illis…(լատ.)
Փոխվում են ժամանակները և մենք փոխվում ենք ժամանակների հետ:



►"Ի՞նչ է բնական ընտրությունը։ Գոյության պայքարի հետևանք, որում ոչնչանում են որոշակի հատկություններով չօժտված անհատները և հաղոթում են ավելի կենսունակները։ Ո՞ր հատկությունն է, սակայն, ամենակարևորը․ սեռական հակու՞մը։ Ո՛չ, Խորշանքը մահից։ Մահվան հանդեպ խորշանքից զուրկ անհատները պետք է ոչնչանային առաջին հերթին։ Եթե մահը մարդուն չսարսափեցներ, այդ ամենախելացի կենդանին չէր կարող քարշ տալ կյանքի շղթաները։ Հին հնդկական պոեզիայի մեջ պահպանվել են հիշատակություններ հնագույն մի ցեղիգոյության, որը մահից պակաս է վախեցել, քան մենք։ ԵՎ ահա, այդ ցեղը բնաջնջվել է, իսկ նրա հետնորդները դարձել են կամ ստրուկներ, կամ մենակյացներ․․․



►"Ես ուրախանում էի տառապանքներիս համար, քանզի ինձ թվում էր, թե հայտնաբերել եմ այն բարեբեր պայքարը, որից ծնվել և ծնվում է ամեն ինչ մեր աշխարհում, ուր անվերջ պայքարում են անվճար ուժերը"։



►"Non omnis moriar" - " Ես ամբողջովին չեմ մեռնի"

 

8

6

1083

  • Գայանե
    2017-05-31 16:16:56
    Շատ ճիշտ մտքեր են, հիանալի նյութ էր
    • Dark Δ'
      2017-05-31 16:24:31
      շնորհակալ եմ )
  • Поймала
    2017-05-31 16:31:01
    Լավն եր․․ Սեդ․․ գիրքն օնլայն ունես ՞
    • Dark Δ'
      2017-05-31 16:31:55
      http://grqamol.am/grqer/online/boleslav-prus-tiknik-bernel/