Copy SMS

Գիտություն և կրոն (մաս-1)

Գիտություն և կրոն (մաս-1) - գիտություն, կրոն, գիտնականներ, հոգևորականներ

                                                        

                                                             Ներածություն 

    Վաղուց ի վեր մարդկության մեջ տարածված է մի բանավեճ՝ գիտությու՞ն, թե՞ կրոն: Շատ մտածողներ են փորձել այս հարցին լուծում տալ, ինչպիսիք են՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ, փիլիսոփաներ և կրոնական աշխարհի բազմաթիվ մտավորականներ: Այս հարցը վիճաբանություն է առաջացրել գիտնականների ու հոգևորականների միջև և դարձել համաշխարհային խնդիր:

    Շատերը փորձել են զուգահեռներ փնտրել դրանց միջև, ոմանք բացառել են Աստծո գոյությունը, ոմանք էլ՝ հակառակն ապացուցել: Ըստ գիտնականների՝ այն ինչ նրանք ասում են և ապացուցում, բոլորը տեսանելի է և ցանկացածը կարող է համոզվել դրանում, իսկ այն, ինչը կապված է հոգևորի հետ, աներևույթ է և անհասկանալի:

    Հոգևորականները և կրոնի մարդիկ համոզված են, որ գիտնականները ուսումնասիրում են այն, ինչ Աստված է ստեղծել, ինչպիսիք են՝ աստղերը, լուսինը,արևը և կենդանի օրգանիզմները: Եվ հենց Աստված է, որ ամենը գաղտնիքներով է ստեղծել, որպեսզի մարդը իր ապրած կյանքի ընթացքում կատարի բացահայտումներ, ստեղծի նորը, բացառի, հերքի, բայց չուրանա Աստծուն:

    Որոշ գիտնականներ, որոնցից էր հայտնի ֆիզիկոս Էյնշտեյնը՝ բացառապես մեր-ում էր Աստծո գոյությունը: Նա համարձակարոն բարձրաձայնում էր, որ չի հավատում կրոնին և Աստծուն ու ըստ նրա, դա մարդկային թուլության դրսևորում է: Դրա մասին նա խոսել է 1945թ. մահվանից մեկուկես տարի առաջ գերմանացի փիլիսոփա Էրիկ Գութքինդին ուղղված նամակում. ,, Աստված բառն ինձ համար մարդկային թուլությունների լոկ արտահայտումն ու արդյունքն է, իսկ Աստվածաշունչը՝ պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք համենայն դեպս բավականին երեխայական են: Նույնիսկ ամենաբարդ մեկնաբանությունը չի կարող դա փոխել,,:

    Գերմանացի մեկ այլ գիտնական և տեսաբան Մաքս Պլանկը կարծում էր հետևյալը. ,, Դուք չեք կարող հակադրել կրոնը և գիտությունը, քանի որ դրանք լրացնում են միմյանց,,:

    Այս փաստերը խոսում են այն մասին, որ կարծիքներն ու տեսակետները տարբեր են եղել տարբել մարդկանց մոտ՝ անկախ նրանց կատարած աշխատանքից և զբաղմունքից: Այսօր էլ նմանատիպ կարծիքներն ու համոզմունքները շատ են և նոր հայտնաբերված տեղեկությունները չեն դադարում զարմացնել մարդկանց:

                                                                                                      Գայանե

                                                                                                  (Գայա Հայկազ)

6

8

1105

  • Либерал
    2017-06-01 19:19:24
    Մաքս Պլանկը ճիշտ է ասել,գիտությունն ու կրոնը միմյանց հակադիր չեն այլ լրացնում են...
  • Գայանե
    2017-06-01 19:46:55
    Այո ես նույնպես համամիտ եմ
  • Либерал
    2017-06-03 10:15:25
    Վերջերս մի գիտական գիրք կարդացի ջրհեղեղի և աշխարհստեղծման կապի մասին էր,ամեն բան բացատրվում էր գիտական տեսանկյունից՝կենսաբանորեն,ֆիզիկորեն,աշխարհագրության տեսանկյունից: Դարվինյան տեսաբանության հերքումն էր... հետաքրքիր էր նոր տեսանկյունից ծանոթանալ աշխարհին...
    • Dark Δ'
      2017-06-03 10:30:00
      Հեղինակին ու վերնագիրը կասեք? ))
      • Либерал
        2017-06-05 16:08:08
        Головин Сергей Леонидович- «Всемирный потоп: миф, легенда или реальность»
      • Либерал
        2017-06-05 16:09:50
        Հայերեն թարգմանությամբ այս տարի է լույս տեսել...
  • Գայանե
    2017-06-03 15:20:31
    Հեղինակն ես եմ սա մի քանի գրքերից հավաքաց և պատրաստված հոդված է, այն չտպագրեցին ասելով, որ հոդվածը կոնկրետ նյութի մասին է, իսկ սա գիտություն և կրոն միասին են: Դրա համար որոշեցի այստեղ հրապարակել դեռ 2 մասել կա:
  • Գայանե
    2017-06-03 15:58:48
    Ի դեպ վերջին մասը ամբողջովին իմ հեղինակային կարծիքն է աշխարհստեղծման մասին: