Արի որ կործանենք
Ու կրկին ես անցնում եմ այն իր կանաչը կորցրած ծառի կողքով:Կյանքը իր սրտից դուրս էր թռչել:Կորցրել էր իր շունչը:Հիշում ե՞ս այդ ծառը:Մենք այնտեղ էինք երբ իր ջերմությունն ու կյանքը վերցրեցինք մեզ:Ձմեռ էր և այն սպիտակել էր:Հիշում ե՞ս դու հենց այդտեղ ինձ ասեցիր չգնալ:Դու ինձ ասեցիր մնալ,լինել քո կողքին:Ու ես մնացի,չգնացի...
Բայց... Դու գնացիր:Դու մոռացար այդ ծառը,այն կանաչը, այն ջերմությունը որ մենք վերցրեցինք իրենից:Մենք սիրեցինք այդտեղ ու կորցրեցինք այդտեղ:
Այսօր այն կանաչել է:Այսօր մենք վերադարձրել ենք նրան իրենը:Այսօր ես դա եմ հիշում:Այսօր ես ուզում եմ քեզ ասել որ սիրել եմ:
Արի միասին հիշենք;Արի նորից վերապրենք:Արի նորից ջերմություն վերցնենք նրանից ու նորից կործանենք որպեսզի սիրենք;
Գայանե
2017-06-01 17:04:35Աննա
2017-06-01 17:22:00tiko
2017-06-04 16:34:05tiko
2017-06-04 16:34:05tiko
2017-06-04 16:34:13