Սեր: Բոլոր տիպի զգացմունքները մեկ բառի մեջ
Սիրո նամակ
Կարդա նամակս՝ իմ անպատասխան սեր,
Կարդա զարմանքով, բայց ոչ նախատինքով,
Կարդա անիմաստ, բայց ոչ արհամարանքով,
Կարդա նամակս՝ իմ անպատասխան սեր:
Կարդա շտապ, արագ-արագ, բայց մի անցիր տողերը,
Մի փշրիր իմ սիրող սիրտը:
Կարդա այնպես, որ բառերում տեսնես ինձ, Կարդա այնպես, որ տողերում զգաս ինձ:
Կարդա ու տես՝ դարձրել ես ինձ Սևակ,
Սակայն Սևակը հանճար էր, իսկ ես անճար,
Անճար մի սիրահար, որ խնդրում է քեզ կարդալ:
Կարդա նամակս իմ սեր,
Քեզ բազում խոսքեր եմ շռայլել,
Քեզ իմ սեր, ես իմ սիրտն եմ տվել:
Դու չգիտես, չես էլ իմանա ով եմ ես,
Դու կլինես իմ գաղտնիքը,
Իսկ ես քո անծանոթ սերը,
Դու կտեսնես, բայց չես հասկանա, որ ես եմ,
Ես քեզ երբեք մոտ չեմ գա,
Դու իմ մասին, երբեք ոչինչ չես իմանա:
Կարդա իմ սեր ու իմացիր,
Որ խլել ես ինձնից երազներս,
Մտքերումս անունդ է, աչքերումս պատկերդ,
Ես չեմ ուզում չմտածել քո մասին,
Ես հավերժ իմ մտքերում մնալու եմ քո կողքին:
Կարդա իմ սեր մի զլացիր,
Բայց երբ կարդաս, խնդրում եմ մի այրիր,
Եթե այրես իմացիր, ինձ կփշրես
Ու քամու թևին անհետ կկորցնես:
Գայանե
(Գայա Հայկազ)
Անի
2017-06-03 08:05:22Գայանե
2017-06-03 16:00:23Անի
2017-06-03 16:07:35Ժպիտիկ
2018-01-09 22:16:58