Գիտություն և կրոն (մաս-2)
Գիտություն
,, Գիտություն,, science և ,,Գիտնական,, scienist հասկացությունները առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Ոևելի կողմից 1840թ.:
Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված գիտելիքների ստացմանը, ճշտմանը ստեղծմանը: Գիտության ճյուղերը բազմաթիվ են և բազմաբովանդակ, կապված ուսումնասիրության առարկայից, ըստ որի էլ դասակարգվում են: Օրինակ, աստղերը ուսումնասիրող գիտությունը կոչվում է աստղագիտություն, դեղերը ուսումնասիրող գիտությունը՝ դեղագիտություն և այլն:
Գիտությունը շատ մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Այն իր սկզբնավորման ժամանակներից սկսած կարևոր շատ խնդիրներ է լուծել, շատ հարցերի պատասխանել: Գիտության մի շարք ճյուղերի շնորհիվ, ինչպիսիք են՝ կենսաբանությունը, կենսաքիմիան և բժշկությունը, բուժվել են շատ հիվանդություններ և մի քանի անգամ ավելի երկարացրել են մարդու կյանքը: Տեխնիկական գիտությունները՝ մեքենաշինություն, նավագնացություն, ինքնաթիռաշինություն և այլն, հեշտացնում ենմարդու կյանքը և նպաստում կապի հաստատմանը աշխարհի բոլոր ծայրերում: Շատ գիտնականներ տարբեր կարծիքներ են արտահայտել գիտության մասին: Օրինակ, Հովհաննես Երզնկացին ասել է. ,,Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց,,: Մեկ այլ գիտնական՝ Նաղաշ Հովնաթանը ասել է՝,,Գիտությունը չարիքի սանձ է,,:
Իսկապես, երբ մյուս կողմից ես դիտարկում գիտությունը ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ է ունենում: Այն օգտակար լինելով հանդերձ՝ վնասում է նաև մարդուն, բնությունը և բոլոր կենդանի օրգանիզմներին:Վերջին տասնամյակում աճում է արդյունաբերությունը, որը վնաս է մոլորակին: Որոշ բժիշկ գիտնականներ ստեղծում են դեղեր, որոնք փորձարկելու համար օգտագործում են շատ կենդանիների, նաև հայտնի են դեպքեր, երբ գիտնականները իրենք իրենց վրա են փորձարկումներ կատարում:
Կենսաբանություն: Սա այն գիտությունն է, որն ամենից շատ է առնչվում մարդու և առհասարակ բոլոր կենդանի օրգանիզմների հետ՝ կենսաբանությունը դեռևս բավականին երիտասարդ գիտություն է, որպեսզի հեշտությամբ ստեղծի ինչ-որ նոր համակարգեր, բայց կարող է ջարդել՝ չկառուցելով:
Այս բնագավառի ուսումնասիրություններից ամենահետաքրքրականը դա մարդու ծագումն է և կազմաբանությունը, քանի որ գիտակից մարդուն վաղնջական ժամանակմերից հետաքրքրել է, թե ինչպես է տեղի ունեցել իր առաջացումըև ով է եղել իր նախնին:
Նախամարդն իր մտածողությամբ ամբողջապես ընկալում էր աշխարհը՝ իրեն զգալով բնության մասնիկ: Նա ձգտում էր հասկանալ բնությունը, սակայն չկարողանալով ճիշտ ընկալել այն, նախամարդը գնաց դեպի անիրականը: Հենց այդտեղից են սկսվել առաջին պատկերացումները կրոնի և աներևույթի մասին: Նրանց պատկերացմամբ բնության մեջ ինչպես կենդանի, այնպես էլ անկենսան օբյեկտները շնչավոր են և օժտված մարդկային հատկություններով: Այդտեղից առաջացավ հավատը ոգիների գոյության նկատմամբ:
Բացի ոգեպաշտությունից, գոյություն ունեն նաև այլ ուղղություններ՝ տոտեմականություն, որը կենդանու նկատմամբ պաշտամունքն էր, ֆետիշականությունը, որը անշունչ առարկաների նկատմամբ պաշտամունքն էր: Մոգությունը, կախարդությունը, հմայությունը և վհուկություբը ծիսակատարություններ էին:
Գայանե
(Գայա Հայկազ)