Copy SMS

Բաց նամակ

Բաց նամակ - նամակ, ուզում եմ, հաղթանակ


Բարև ....

Ուզում եմ իմանաս, որ ես այնքան ուժեղ չեմ, ինչքան տեսնում ես, այնքան հիշաչար չեմ ինչքան հավատացնում եմ, այդքան ինքնահավան չեմ ինչքան ցույց եմ տալիս , այդքան   ուրախ չեմ, ինչքան երևում եմ:  

Ուզում եմ իմանաս, որ ամեն ինչ ինչ քեզ է հիշեցնում էլ չկա, նույնիսկ քաղաքս եմ փոխելու, երկիրս, ինձ ու քեզ եմ փոխելու....

Ուզում եմ իմանաս, որ երբեք չէի սպասել, որ հիասթափեցնելու ես, ես գիտեի՝հավերժ ես սիրելու, դրա համար մերժվում էիր՝միշտ:

Ուզում եմ իմանաս, որ եթե նորից գաս նորից ես մերժվելու՝երեկ, այսօր, վաղը ու միշտ....

Ուզում եմ իմանաս, որ այն ինչ գիտես իմ մասին ու ճիշտն է, դա այն է, որ ես հպարտ եմ, այ դա չեմ ձևացրել....

Ուզում եմ իմանաս, որ մեր միջև լինելու են հազարավոր կիլոմետրեր, այն կիլոմետրերը, որոնք ատում էիր, որոնք ըստ քեզ ինձ երջանկություն չէին բերելու, ու որոնք ի հակառակ քեզ երջանկացնելու են....

Ուզում եմ իմանաս, որ բոլոր հիշողությունները պահեստավորել եմ ու երբեք չեմ բացելու այդ դարակը, իսկ այն ինչ չի բացվում մի օր փոշիանում է՝ փոշիացրել եմ....

Ուզում եմ իմանաս, որ մեր իրար հետ չքայլած փողոցները, իրար հետ չկարդացած գրքերը, իրար հետ չլսած երգերը, չդիտած ֆիլմերը, չխմած թեյերը, չնվիրած նվերները շուտով մեզ  շա՜տ են մեղադրելու, որ կարող էինք ու չարեցինք....

ՈՒզում եմ իմանաս, որ ատածդ ինքնաթիռը կտանի ինձ, ու հետքս չես գտնի....

Ուզում եմ իմանաս, որ քայլերդ ահավորն էին ահավորներից ու հիշելին հիշելիներից....

Ուզում եմ իմանաս, որ նկարներս այդքան թերթելով, ոչնչի չես հասնի, ու ինձ կողքիդ չես գտնի հանկարծ....

Ուզում եմ իմանաս, որ գրառումներս քեզ նվիրված չեն....

Ուզում եմ իմանաս, որ երբեք չեմ ների, ուզում եմ իմանաս, որ  ինքնաթիռը կբարձրանա....

Ինքնաթիռը կբարձրանա, ինձ էլ կբարձրացնի,ես բարձր կլինեմ քաղաքից, քեզնից ու ինձնից, մեր ընդհանուր ծանոթներից,,,,

Ուզում եմ իմանաս, որ ետ կգամ ու երջանիկ կգամ, 

Ուզում եմ իմանաս, որ կանցնեմ կողքովդ ՝երջանիկ,...

Ուզում եմ իմանաս, որ չարացել եմ՝չեմ ուզում քեզ տեսնել երջանիկ, ու միշտ զարմացել եմ, թե մարդիկ ինչպես են իրարից հեռանալով  միմյանց երջանկություն մաղթել,,,,Ուզում եմ չտեսնել քեզ երջանիկ, ուզում եմ տառապես հետքերս փնտրելով, նկարներս թերթելով, ինձ սպասելով....Ուզում եմ բոլորի մեջ ինձ փնտրես ու երբեք չգտնելով հիասթափվես բոլորից ու մենակ մնաս, ամենքին մոտենալով ինձ տեսնես, ամենքի հետ խոսելով իմ բառերը փնտրես, իմ հայացքը ուզենաս որսաս, ու հետո հասկանաս, որ միակն եմ այս աշխարհում ու անգերազանցելին, անկրկնելին....Ուզում եմ ստվերդ լինել, ու երբ անցնեմ կողքովդ տարիներ անց՝երջանիկ, նայես ինձ տխուր աչքերով ու ժպտաս ես էլ կժպտամ,  հենց այդ պահին ես կհաղթեմ քեզ ու քո թուլությանը՝ինձ....

5

1

819

  • Ալվարդ
    2017-06-08 15:30:06
    Հիանալի տողեր....