Կգամ
Ձայնիր
Եվ ես կգամ...
Հիմա հեռանում եմ
Քամու բերանն ընկած տերևի նման...
Չունեմ ոչ սփոփանք,
Ոչ հավատի լույս,
Ոչ էլ հանգրվան...
Գիտես, առջևում
Ձմեռն է անհաղթ,
Իսկ Քո ձայնը
Գարուն է, հուր է
Մի անմար,
Ծաղկիր, իմ գարուն,
Բուրիր ինձ համար...
Անորոշ է ընթացքս,
Քշվում եմ ինքնակամ,
Ու հեռու եմ վանվում...
Կուզես` փախուստ կոչիր,
Կուզես` թուլակամ,
Բայց վախկոտ եմ առավել,
Նեղացնելուց եմ շատ
Սարսափում, բարեկամ,,,
Ձայնիր,
Եվ ես կգամ...
Միայն քամուն սաստիր,
Ու կբերի ինձ ետ,
Ինձ գիրկդ կբերի….
Թեկուզ չբերի`
Կգամ...
Գայանե
2017-06-05 23:14:24Ցունամի
2017-06-05 23:15:03Ցունամի
2017-06-05 23:24:21Ալվարդ
2017-06-06 13:24:29Ցունամի
2017-06-06 22:48:05