Copy SMS

Վերջին երազանքս

Վերջին երազանքս - իմ, գայլ, սեր

Հիշում ե՞ս խոսքերդ, այն ջերմ բառերդ, որ ասում էիր ինձ:Ես նրանք սիրում էի:Գիտե՞ս այդ խոսքերը միայն քո շրթունքներից լսելով էր սիրտս արագ բաբախում:Միայն դու էիր պատճառը իմ անկեղծ ժպիտի:Քո պատճառով ես սիրեցի մի վայրի կենդանու:Մի գեղեցիկ,խելացի վայրի կենդանու:Աչքերը գիտե՞ս որքան խորիմաստ են,որքա՜ն բան են պատմում:Ախր գիտես որքան էի սիրում նրան:Բայց նա կոպիտ էր,պատկերացրածիցս ավելին:Նա ասաց այն խոսքերը:Փշրեց կտոր առ կտոր հավաքած հայելիս:Հասկանում ե՞ս կոտրեց,ոչնչացրեց:Ցավս ավելի մեծ է:Ախր այդ անիծված վայրի կենդանին դու էիր:Բայց ախր դու խոստացել էիր չէ՞:Դու անգամ գնացիր տառապանքներիցս ու խնդրանքներիցս հետո:Մոռացվեցի:Ախ իմ գայլ եթե իմանաիր որքան եմ սիրում:

Այսօր գիշեր էր:Մի մութ գիշեր:Այն օրվա նման երբ ես ու դու հաշվում էինք աստղերը:Երբ ես ու դու երազում էինք միասին:Այսօր ես միայնակ եմ:Դու չկաս:Միայնակ եմ աստղերը հաշվում:Բայց այսօր աստղերը քիչ են:Աստղերնել են թողել իրար ու հեռացել:

Երազանքներիցս էլ մեկն է մնացել,որ պիտի աստղերից խնդրեմ:Երազանքս դու ես դարձել... Երազանքս դարձել է քեզ հետ միասին աստղեր հաշվելը:

6

0

963