Տարածել Բացել կարդալու ռեժիմը Գարնան շունչը Ցուրտ , մութ, մռայլ ձմռանը հաջորդում է մի լուսավոր,շատ լուսավոր կետ՝ դա գարունն է: Գարնան հետ են բացվում մեր նորաբողբոջ սրտերը ,մեր հոգիները: Գարունն ինձ համար ամեն ինչէ , մի ամբողջ կյանք, նոր ու պայծառ կյանքի սկիզբ: Հիշում եմ ,երբ փոքր էի ուսուցչուհիս միշտ հանձնարարում էր գարնան մասին շարադրություններ գրել ու ամեն անգամ այսպես էի սկսում << Տարին ունի չորս եղանակ , բայց առավել սիրում եմ գարունը...>>> և այսպես շարունակ : Ճիշտ է իմ պատկերացումները չեն փոխվել գարնան մասին, բայց մտահորիզոնս էլ ավելի է մեծացել: Գարնան հետ կյանքս լուսավորվում է, դառնում է ժիր, պայծառ, ամենուր շողշողացող դեմքեր եմ տեսնում , մարդիկ միմյանց հանդեպ լցվում են մի անկրկնելի , անբացատրելի սիրով : Ճիշտ է դեռ փետրվար ամիսն է , բայց ես զգում եմ գարնան շունչն ու բույրը, այն չզգալն անհանար է ու այդ զգացումն է , որ ինձ դրդում է դեպի մեծ հույս դեպի բարին , չէ որ մարդկային սառած սրտերը սկսում են հալչել , սկսում են կյանքի հանդեպ բարիանալ : Ես գարնան շունչը զգում եմ այն ժամանակ , երբ դուրս եմ գալիս փողոց և տեսնում եմ թարմ օդ, եռուզեռ , մարդկանց աշխուժացում, արևի շողերն էլ ավելի ուժգին են լուսավորում մեր սրտերը, փորձելով գեթ վերջին լույսով ջերմացնել մեզ : Իսկ այս ամեն ու՞մ հաճելի չէ , վստահ եմ բոլորիս ել հաճելի է: Սիրե՛ք գարունը : D e ℱ i ℂ i T◕◡◕ Հունիս 06, 2017 0 0 2481 Անդամների բլոգեր շատեմսիրումգարունը