Copy SMS

Ձմեռը հալվել, դարձել է առու...

                       Ձմեռը հալվել, դարձել է առու... - Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,


Ձմեռը հալվել, դարձել է առու,

Դարձել է առու, դարձել է վտակ,

Արաքսի հունով նա գնում է հեռու,

Գնում է, լցվում է ծովը անհատակ։

Հոգնած թևերը քսելով ամպին,

Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,

Արագիլն իջել Արաքսի ափին,



Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,

Դռները բացեք, գարուն է գալիս...

Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,

Գարուն է գալիս...

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,

Իրար են փարվում հովերն արթնացած,

Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,

Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց։

Հողն է մայրության հրճվանքից դողում,

Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,

Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,

Ոչ մի բույն հավքի  թափուր չմնա:

Խոսք՝ Համո Սահյանի

3

0

1272