Copy SMS

Չի կարելի

Չի կարելի  - իմ , պատմությունը , չէ

Հնարավոր է արդյոք ,,չի կարելի..-ների շղթայով կապել սիրտը :Հարց եմ տալիս ինքս ինձ այդ դեպքից մոտ 3 ամիս հետո:Մանկությունս նրա հետ էի անցկացրել , այդ տարիքից էլ սիրել սիրել էի և սիրում եմ միչև օրս :Նա դարձավ իմ առաջին ու ամենամեծ սերը : Հնարավոր է արդյոք մարդուն սիրել լուռ,առանց պատասխանի : Ես ասում եմ այո ,որովհետև հոգիս ջերմանում էր այդ թվացյալ երջանկությունից և սիրուց,բայց եկավ ժամանակ երբ անպատասխան սիրելուղց հոգնեցի և որոշեցի մոռանալ ,սակայն ճակատագիրը որոշեց խաղալ զգացմունքներիս հետ : Կրկին հանդիպեցինք և այս անգամ ոչ որպես երեխաներ, որ վազվզում էին : Երկուսս էլ հասունացել էինք : Այնպես պատահեց ,որ ավելի մտերմացանք և այն սերը ,որ ունեի նրա նկատմամբ կրկին արթնացավ : Աշխարհն իմն էր : Ես այնքան երջանիկ էի ,որ ինքս էլ այդպիսի երջանկություն չէի նախատեսել ինձ համար :Սկսեցինք ամեն օր շփվել,բայց նա իմ հանդեպ ուշադրության նշույլ իսկ չէր արտահայտում : Հետո սկսեց ինձ դիմել բազմաթիվ խնդրանքներով ,որոնք ես անխոս կատարեցի : Կարող էր ինձ վիրավորել , իսկ ես լռում էի հիմարի պես : Հետո տեղեկացա , որ ընկերուհի ունի և ամեն ինչ լուրջ է : Սկսեցի չհավատալ , համոզել ինքս ինձ, որ ամեն ինչ սուտ է : Նա այդ աղջկանից էր խոսում ինձ մոտ,հարցեր էր տալիս նրա մասին , իմանալով հանդերձ , որ խենթի պես սիրում եմ իրեն : Եվ ինչ եղավ հետո ,կռահելն այդքան էլ բարդ չէ :

Նա ամուսնացավ ...

Ավելի լավ կլիներ չհանդիպեի նրան, և կրկին չարթնացնեի զգացմունքներս : Ինչի համար էր այդ բեմադրությունը : Ինձ համար դժվար է , շատ դժվար է սրտիցս մաքրել նրան : ՉԻ ԿԱՐԵԼԻ նրան էլ սիրել ՙ ՉԻ ԿԱՐԵԼԻ մտածել էլ նրա մասին , ՉԻ ԿԱՐԵԼԻ ...

5

0

935