Copy SMS

Հորինել եմ

Հորինել եմ - հորինվածք, երազանք, ես


Եթե մի օր հանկարծ գրելիս լինեմ, կամ տեսնես, որ նկարում եմ, գուցե նաև նվագելիս հանդիպես, չզարմանաս՝երազանքներիս հասել եմ....

Հորինեցի քեզ, ինձ, երազանքներ, Մեզ, ու փշրեցի, ես լավ եմ փշրում, գեղեցիկ եմ ոչնչացնում: Մարդիկ, ովքեր ստրուկ են սկզբունքներին հեշտությամբ են բաց թողնում:Ու ընդհանրապես կապ չունի , թե դռան հետևում ինչպես ապրեցի առանց քեզ....Գլխավորն այն է ,որ ինձպեսները քեզպեսներին չեն պահում, որ ինձպեսների հետ դժվար է քեզպեսներին, որ ինձպես իշխողները քեզպես  իշխել փորձողներին ճկում են,այրում, դանդաղ հալեցնում ու թողնում չորանան,,,,ՔԵզպեսները իմպեսների փոթորիկներին չեն դիմանում, քեզպեսները իմպեսների մաքուր աշխարհում չեն տեղավորվում, քեզպեսները իմպեսներով կարող են միայն հեռվից հիանալ, քեզպեսը իմպեսին այդպես էլ չի ունենա իր կողքին....

Ու եթե մի օր իմպեսը գրի քեզպեսի մասին գրագետ, գրական ու չկրկնվող պատմություն, որը կդառնա ամենաճանաչվածը,ու եթե մի օր ինձպեսը քեզպեսի պատկերով նկար նկարի, որը դառնա բոլոր ժամանակների ամենաչկրկնվող նկարը ու եթե ինձպեսը քեզպեսի մասին գրի մի անկրկնելի երաժշտություն, որից ոչ մեկի ականջը չհոգնի, հենց այդ ժամանակ քեզպեսը թող գա ինձ մոտ ու ասի, որ հաղթել է իմպեսին, որովհետև հավերժացել է.... 

6

0

847