Copy SMS

Կանցնի ժամանակ

Կանցնի ժամանակ - կանցնի, ժամանակ

Կանցնի ժամանակ...
Եվ գուցե երբ նա անունս լսի մտքերով այն կեղծ անցյալից կարչի...
Եվ գուցե նրա աչքերի առաջ գա հենց այն պահը երբ մեր աչքերը խաչվեցին իրար առաջին անգամ...
Եվ գուցե նորից հիշի անցյալում թողած երազանքների գոնե մի մասը...
Ինչ եմ երազում, պարզից էլ պարզ է նա ինձ նույնիսկ չի էլ հիշի կամ գուցե անունս լսելուն պես ատի առավել, ատի այն մտքով որ խաբեցի ես, կամ գուցե ատի անճարությունից․․․․իրոք ինչ կարող է անել նա ,եթե ոչ ատել ,բայց չէ մարդիկ դուք մոռանում եք չէ որ ասել է ախր ինչ որ մեկը <<Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք ,Իսկական սերը չի կարող ատել, Միայն կափսոսեմ որ սիրել եմ քեզ >>
Թեկուզ ափսոսիր որ սիրելես ինձ միայն մի ատիր ես արժանի չեմ, միթե ես ունեմ մեղքերն աշխարհի, միթե աշխարհում բացի ինձանից մեղսագործ չկա, միթե ճակատիս գրված է ոճրագործ․․․Եթե այդպես է ուրեմն ատիր ես ոճրագործ եմ, Ատիր քո ողջ էությամբ, բայց մի բան դու լավ իմացիր ճակատիս ոճրագործ գրվել է հենց քո շնորհիվ, քո ձեռքերով, քո ձեռագրով...
Եվ ատիր այնպես ինչպես սիրեցիր՝ նույն անկեղցությամբ․․․
Իսկ ես...?
Ես քեզ սիրել եմ չեմ ատի երբեք...

2

0

1031