Copy SMS

Մնա,ուղղակի մնա...

Մնա,ուղղակի մնա... - կյանք, սեր, կարոտ


Ուղղակի մնա կողքիս....

Գիտե՞ս՝քանի անգամ եմ գրել ու ջնջել այս բառերը,որովհետև ուժ չեմ գտել խոսոտովանել,որ ինքս ինձ հանգստացնելուց հոգնել եմ: Ես չգիտեմ՝դու կաս,թե ոչ,չգիտեմ մարդկային կերպարանքիդ լինելու հավաստումը,բայց ես գիտեմ,որ կողքիս ես պետք: 
Ամեն անգամ,երբ հոգեհան անող գիշերը թակում է պատուհանս,ես քնաթաթախ նրան դուրս եմ շպրտում սենյակից ու սպառնում,թե կբարկանամ...Ի՞սկ դու երբևէ բարկանում ես,երբ գիշերը քեզ մոտ է գալիս: Լուսինը անընդհատ կիսանեղացած վիճակում է ու ամեն անգամ նրան նայելիս,ես ասում եմ,թե գրողը տանի մերպեսներին,որ սիրուն ծաղրածուի շորեր ենք հագցրել ու ստիպում ենք,որ մեզ ծիծաղ նվիրի...
Ամեն անգամ սիրուն տեսնելիս սկսում եմ պաշտել այս անսովոր կյանքը ու միգուցե նաև քեզ:Ես երկնքում երեխայի պես աստղ եմ փնտրում,որը իրեն ցած կգցի ու քեզ կողքիս տեսնելու երազանքը կկատարվի:

Ամեն գիշեր լուսնին գանգատվում եմ,որ թեյերը միշտ ավելանում են...
Ա՜խ,գրողը տանի այն ծերացած սերերին,որ ստիպում են մեզ այսքան կուրանալ ու չտեսնել վայրկյանի լրջությունը....Գրողը տանի ինձ ու քեզ, որ հոգու մի ամբողջ օվկիանոս այն կողմ ենք։
Ուղղակի մնա կողքիս,լինես թե չլինես կողքիս եղիր,քամի խաղացրու վանդակավոր վարագույներիս միջով, սպիտակ ծաղիկների բույրը տարածիր,անձրև բեր հարդարված մազերիս և հասկացրու,որ այս անիծյալ աշխարհում միայն ես չեմ այսքան խելագար....

9

4

1223

  • Աննա
    2017-06-10 22:21:02
    Լավն էր շատ))
    • Amalya
      2017-06-12 00:04:35
      մերսի շատ <3
  • Ժպիտիկ
    2017-12-27 22:46:29
    հոյակապ էր
    • Amalya
      2017-12-30 20:18:55
      Մերսի շատ