Copy SMS

ՀԱՂԹԱԿԱՆ ՈԳԻ

Դուք լուռ քնած եք, ես եմ լոկ արթուն,
Այս փորձություններից քունս չի տանում,
Ամեն քայլափոխ մի նոր փուլ կյանքի
Այս ճանապարհից հանգիստ չեմ առնում...


Ամեն մի քայլս մի փորձություն է,
Կյանքի դեմ կռիվ, ապրելու պայքար,
Իսկ հաղթանակն ինձ միշտ ուղեկցում է,
Հոգիս բորբոքված հրդեհ է անմար...
Այսքան տարիներ կռվել եմ անպարտ,
Անցել իմ ճամփան ճակատս միշտ վեր,
Ճակատագրի դեմ բյուր ճակատամարտ,
Ոչ մի պարտություն. լոկ հաղթանակներ...
Շատ է կյանքը ինձ հակառակ կանգնել,
Բայց ոգին իմ բիրտ միշտ չի կոտրվել,
Անցել է սարեր, ձորեր է  անցել,
Բայց միևնույն է ուժը չի կորցրել...
Ամեն մի քայլը մի հզոր զարկով
Խփել է գետնին` իր հետքը թողել,
Եվ պատմության հուշերի էջում
Իրենից հետո նոր էջ է թողել...
Բազում տարիներ ապրել եմ անպարտ,
Անթիվ ճամփաներ անսասան անցել,
Բայց պատիվս միշտ պահել անաղարտ,
Անվերջ կռվել եմ, երբեք չեմ ծնկել...
Տարիներ ի վեր ճակատագիրն ինձ
Նոր փորձություն է լուռ հրամցրել,
Բայց իր մատուցաց սկուտեղով ես միշտ
Իմ հաղթանակն եմ ետ վերադարձրել...

3

0

904