Սերը Ռեմարկի մեկնաբանությամբ

► Սերը հիվանդության պես մի բան է, նա լուռ և կամաց-կամաց քայքայում է մարդուն, և դա նկատելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդ ուզում է գլուխն ազատել այդ սիրուց, բայց ուժերը դավաճանում են իրեն:
► Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել: Սերը մակընթացություններ ունի և տեղատվություններ: Եվ խորտակված նավերի բեկորներ, և ջրի տակ մնացած քաղաքներ, և ծովահրեշներ, և մրրիկներ, և ոսկու արկղեր, և մարգարիտներ…Սակայն այդ մարգարիտները գտնվում են խոր հատակում:
►Մարդկային կյանքը շատ երկար է ձգվում մեկ սիրո համար։ Ուղղակի շատ երկար։ Սերը հիասքանչ է։Սակայն երկուսից մեկը անպայման սկսում է ձանձրանալ։ Իսկ մյուսը մնում է առանց ոչնչի։Քարանում է ու ինչ որ բանի է սպասում․․․Սպասում է ինչպես խելագար․․․
► Սերն այն է, երբ մարդիկ պատկանում են միմյանց: Միմյանց են պատկանում ընդմիշտ:
►Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է:
► Ով սիրո մեջ հրաշքների չի հավատում, նա կորած մարդ է:
► Սերը ոչ չափ է ճանաչում և ոչ էլ գին
► Սիրել նշանակում է ցանկանալ ինչ որ մեկի հետ ծերանալ:
►Ոչ ոք չի կարող այնքան օտար դառնալ, քան նա, ում նախկինում մենք սիրել ենք:
► Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…
► Սերը փչացնում է բնավորությունը:
Գայանե
2017-06-14 14:54:58Тишина❤(^_^)❤
2017-06-14 16:39:22Ցունամի
2017-06-14 21:36:34Тишина❤(^_^)❤
2017-06-14 23:37:08Dark Δ'
2017-07-04 13:50:11Тишина❤(^_^)❤
2017-07-12 17:56:38BaBy
2017-07-09 12:56:40Тишина❤(^_^)❤
2017-07-12 17:56:32