Նրան եմ կորցրել...
Չէ՜,ես երիցուկներին չեմ կորցրել,
Ես կորցրել եմ ինձ ու
Այն կոպիտ ձեռքերով մարդուկին...
Նրա՜ն...
Ում բերած երիցուկները
Չէին թառամում....
Որովհետև ամեն ծաղիկին տված սիրուց
Անձրևներ էին թափվում
Սիրում-չի սիրում խաղացողների
Սիրուց այս ու այն կողմ քշվող գլուխներին
Եվ այդ անձրևներից ոչ թե թարմություն
Այլ արբեցում էր հոսում....
Գինուց էլ թունդ մի արբեցում,
Որի բաժակները մինչև վերջ
Ոչ ոք դեռ չի խմել...
Թունդ է...Արբում ես...
Գրեթե մի ողջ կյանք,
Տանուլ ես տալիս ալկոհոլիզմի կախվածությունից
Դեպի սեր տանող ոլոր ճամփեքին,
Որից կախվելով երջանկանում ես
Բայց և մահացու վտանգ կա կողքիդ...
Չէ՜,ես նրան եմ կորցրել
Ում բերած երիցուկը գուցե մահացու
Բայց և պաշտելի անուն էր կրում
Հասարակից հատուկը դարձած իմ երիցուկի
Անվանակիցը...և բախտակիցը...
Նրա՜ն եմ կորցրել...
Ի՜մ երիցուկին...
Dark Δ'
2017-07-04 13:52:11Amalya
2017-12-30 20:18:15LILI
2017-12-29 02:20:39Amalya
2017-12-30 20:18:25LILI
2017-12-29 02:20:48♥♥ ♥♥ ♥♥ ♥♥
2018-04-21 21:59:26