Copy SMS

Քո պատճառով

Քո աչքերի,քո աչքերի,քո աչքերի պատճառով


Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում....


Քո պատճառով - սեր, աչքեր, նայվածք, ժպիտՔո մատների,քո մատների,քո մատների պատճառով


Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել



Քո պատճառով - սեր, աչքեր, նայվածք, ժպիտՔո թևերի,քո թևերի,քո թևերի պատճառով


Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում...


Քո պատճառով - սեր, աչքեր, նայվածք, ժպիտՔո ծիծաղի,քո ծիծաղի,քո ծիծաղի պատճառով


Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել...


Քո պատճառով - սեր, աչքեր, նայվածք, ժպիտՔո քայլվածքի,քո քայլվածքի,քո քայլվածքի պատճառով


Լսողությամբ սահմանապահ-սահմանապահ եմ դարձել......


Քո պատճառով - սեր, աչքեր, նայվածք, ժպիտՔեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով


Կորցրել եմ ունեցածս' հպարտությունս հաղթողի...

Քո պատճառով - սեր, աչքեր, նայվածք, ժպիտ

7

1

1486