Copy SMS

Եկողները թող չիմանան

Եկողները թող չիմանան - Համո, Սահյան

Եկողները թող չիմանան
Սոված օրեր ու սև տարի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։

Ծաղկենդաշտերն ամեն գարնան,
Կյանքը մնա միշտ պատանի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։

Չըորոտա ոչ մի դռան
Մարտագլխիկն աղետալի,
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։

Թող ազգերի կամքն անվարան
Մահվան բերանը պատռի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։


Համո Սահյան


7

0

1307