Copy SMS

Ոչնչացված հայրենիք

Ոչնչացված հայրենիք - հայրենիք, ոչնչացված,Հայաստան:

Այսօր էլ արթնացա քո առավոտից,

Այսօր էլ քո արևը շոզաց աչքերիս,

Այսօր էլ քո ջուրը խմեցի,

Այսօր էլի քո օդը շնչեցի:


Վաղը կգա ու ես էլի կլինեմ այստեղ,

Վաղը էլի կմտածեմ ու կժպտամ այստեղ,

Կլինեմ այստեղ ու կերազեմ ավելի լավ վաղը,

Բայց ավելի լավ ,,վաղը,,՝ էլ երբեք չի գա:


Իմ չքնաղ հայրենիք, իմ պարծանք,

Իմ հպարտություն, իմ հզոր երկիր,

Ցավով եմ ասում, որ չունես էլ ապագա,

Որ էլ երբեք չի գա, մեր ու քո երազած ,,վաղը,,:


Չեմ հավատում, որ կգան պայծառ օրեր, 

Որ չի լինի այլևս լաց, մայրական ողբ,

Երտասարդի անմեղ արյուն ու անվերջ սպասումներ,

Ներիր ինձ իմ հայրենիք՝ չեմ հավատում:


Քարերի երկիր, քաջերի օրրան, 

Պետք չեն այս երգերը,

Մեզ երգեր պետք չեն,

Երբ չունենք խաղաղություն ու հանգստություն:


Երբ ամեն առավոտ՝ փոխարեն ավետիսի,

Լսում ենք բոթը սահմանի,

Պետք չեն նույնիսկ երգերը հիշատակի,

Մեզ երգեր պետք չեն:


Մեզ պետք չեն խոսքեր, նույնիսկ բանաստեղծություններ,

Մեզ պետք է գործ, արարք՝ մեր հին հայրենիքը,

Մենք հետ ենք ուզում մեր բաժին խաղաղությունը,

Մեզ պետք չեն ,,նրանց,, փողերը:


Դու ոչնչանում ես իմ հայրենիք, 

Ու դրա համար մեղավոր եմ՝ ես, նա ու բոլորը,

Բայց եթե դառնամ հազար կտոր,

Ու ձայնս տարածվի մինչև տիեզերք,


Մեկե ոչ ոք չի լսի,

Մենք մի փոքրիկ ցորենի հատիկ,

Իսկ ,,նրանք,, ագռավներ գիշատիչ,

Կուլ են տալիս ուղղակի ու հեռանում անմեղ:


Զուր է անուններ թվարկել

Ու վիրավորական խոսքեր հնչեցնել,

Նրանք կարդում կամ լսում են ծիծաղով

Եվ վերջում հաստատ՝ հիմարներ են մեզ կոչում:


Չգիտեմ գուցե փողը փոխում է մարդուն

Ու եթե ես լինեի նրանց փոխարեն,

Երևի ամեն ինչ նույնը կլիներ,

Բայց ո՚չ, ես ունեմ պարզ գիտակցում,


Մենք չենք ասում տվեք մեզ, ձեր փողերը,

Մենք ասում ենք՝ տվեք մեր փողերը,

Մենք չենք ձգտում շքեղության,

Մենք միայն ուզում ենք արժանապատիվ կյանք:


Մենք ուզում ենք ապրել խաղաղ երկրում,

Որ չկան զոհեր, կռիվներ ու պատերազմ,

Ուր աշխատում են ազնիվ ու արդար,

Որ վարձատրում են համապատասխան:


Բայց փոխվեց մեր հայ ազգը,

Մեր հզոր ու անսասան հերեսները՝

Դարձել են վախկոտ քծնողներ

Ու այլ պետությունների չարքաշ ստրուկներ:


Հիմա ասա ինձ հայ ժողովուրդ,

Ինչպես պայքարենք այս ախտի դեմ,

Ինչպես փրկենք մեր հողը,

,,Նրանց,, կործանարար ներկայությունից:


Ու հիմա ես փոխանակ գործելու,

Գրում եմ ու գրում,

Այո՚ էլի մեզ պետք չեն բանաստեղծություններ,

Բայց սա միակ սպեղանին է իմ բաց վերքի:


Եվ հիմա ցավով ու թախիծով  եմ ասում,

Դու ոչնոացել ես Հայաստան

Ու թող ինձ կոչեն կյանքից հոգնած ու հոռետես,

Բայց ես ինձ կկոչեմ միայն իրատես:


Իմ Հայաստան, որ արդեն էլ իմը չես

Եվ այլևս երբեք՝ չես էլ կինի,

Որովհետև քայքայված ու ոչնչացվածը,

Ոչ ոքի չի լինում՝ կորած Հայաստան:


                                                                                        Գայա Հայկազ

3

6

1214

  • Դերենիկ Պետրոսյան
    2017-06-17 00:14:25
    իրատեսությունն ու հոռատեսությունը մի խառնի
  • Դերենիկ Պետրոսյան
    2017-06-17 00:14:33
    (ոչոչ)
  • Գայանե
    2017-06-17 12:42:31
    Ես ոչինչ չեմ խառնում, ճշմարտությունը միշտ էլ ցավոտ է ու դուր չի գալիս շատերին, բայց ունենք այն ինչ ունենք
  • Գայանե
    2017-06-17 13:32:09
    Երեկ 3 զինվոր մահացավ ու ամեն զինվորի թափած արյուն կործանում ու ոչնչացնում է Հայաստանը
  • Դերենիկ Պետրոսյան
    2017-06-17 23:20:15
    բայց այն պահում է անկախ եվ պետք է խոսել միայն լավի մասին
  • LUSINE
    2019-07-10 01:58:19
    Կներեք բայց կարծում եմ որ շատ սխալա վերնագիրը Հայաստանը «Ոչնչացված » չէ ցավոք սրտի եթե զոհեր ենք տանում դա չի նշանակում որ «Ոչնչացված » է Հայաստանը շատ ուժեղ երկիր է ու կխնդրեի որ պոխեիք վերնագիրը