Copy SMS

Դուռս բաց է

Դուռս բաց է - Բանաստեղծություն, Ցունամի


Դուռը բաց է, ներս համեցիր,
Որ զգամ ինձ` ինչպես տանը,
Խոսիր ամեն, ամեն բանից,
Ինչ - որ կուզի սիրտդ հիմա։

Ժամանակի խնդիր լինի`
Չվարանես, բարձրաձայնիր,
Եվ ես կտամ քեզ նաև դա,
Միայն թե լուռ ինձ մի նայիր։

Խոսքեր ասա ինձ կամացուկ,
Քիչ մեղմանան գիժ մտքերս,
Ու շշնջա նաև չորս բառ,
Որ կանգ առնեն վայրկյաններս։

Դուռը բաց է, ներս համեցիր,
Եվ մի կանգնիր դռան շեմին,
Եվ կամացուկ ասա դու ինձ
Կախարդական այդ չորս բառը,,,


27.02.2017թ.
Ցունամի


10

0

847