Copy SMS

Թռի՛ր թռչնակս

Թռի՛ր թռչնակս - թռիր, ու, մի, վերադարձիր

Թռի՛ր թռչնակս,

Թռի՛ր, ինչպես երբեք,

Թռի՛ր, ամենինչ մոռանալով՝

Ցավ, կարոտ, կորուստ թող ամենինչ...


Թո՛ղ ամենինչ թռչնակս,

Մի՛ կործանվիր, մի՛ տանջվիր

Թո՛ղ ու գնա...

Թո՛ղ ու երբեք մի վերադարձիր:


Թռի՛ր թռչնակս,

Փրկվի՛ր այս կրակներից,

Երբեք մի՛ ափսոսա ու հեռացիր,

Թո՛ղ, երկիրդ ու ալ վարդերդ:


Թո՛ղ ամենինչ թռչնակս,

Չեն լինի այլևս ո՛չ ցավ, ո՛չ կարոտ ու ո՛չ էլ կորուստ

Թռի՛ր,թռչնակս, հեռացի՛ր

Ու երբեք էլ մի՛ վերադարձիր...

7

4

1180