Ես լուսնինն եմ
Ժամանակներն անցնում են ու դու չկաս:Դու չկաս հենց իմ կողքին:Ժամանակը անցնում է ու ես մոռանում եմ:Ես մոռանում եմ...
Ես խառնվում եմ... Խառնվում եմ երկնքին,իր գույներին,իր կապույտին ու մոռանում եմ...
Ա՜խ սիրելիս չգիտեմ խելագառվում եմ թե դառնում եմ ուրիշ մեկը:Ես այլևս քոնը չեմ սիրելիս,տրվում եմ լուսնին:Ես հեռանում եմ:
Թող ինձ սիրելիս,թող որ խելագառվեմ,թող որ հանգչեմ ու էլ երբեք էլ չբոցավառվեմ:
Թող ինձ՝մոլորվածիս... Ես մոլորվել եմ քո գրկում,քո աչքերում:Թող ինձ...
Մոռացիր ինձ... Ես գնում եմ լուսնի գիրկը;Խառնվում աղոտ աստղերին ու անհետանում:
Գնում եմ... Ինձ մի՛ փնտրիր:Մի տանջվիր սիրելիս:Ես չկամ:Ես միաձուլվում եմ բնությանը:Այնտեղ է իմ հանգստությունը:
Մոռացիր... Հիշողություններիցդ ջնջիր ինձ:Մեր անհոգ ծիծաղը,մեր հեքիաթը՝ծածկված սպիտակ վարդերով,մեր զարդարած երկինքը՝աստղերով՝մոռացիր... Մոռացիր ամեն ամեն ինչ:
Գուցե մի օր հանկարծ տեսնես սպիտակ վարդերի մեջ աստղերի շողք թողած:Չզարմանաս,չկանգնես:Այնտեղ մեր հեքիաթն եմ թողել:Պսակել եմ այն իմ սիրած վարդերով:Վերջին տողերը գրել աստղերի անփայլ երանգով:Ու թողել:Գուցե երբեք էլ չսիրեմ ինչպես այդ հեքիաթում... Բայց թողնում եմ հեքիաթս:Թողնում եմ քեզ... Գնա ու մոռացիր սիրելիս:Գնա ու ապրիր:Գնա ու նորից սիրիր:
Նվարդ
2019-02-12 23:17:29Աննա Մկրտչյան
2019-02-28 09:58:58Աննա Մկրտչյան
2019-02-28 09:58:58ANNA
2019-10-11 16:15:20