Copy SMS

Ներել եմ

Ներել եմ - ներել, խաղաղվել, ապրել

Գիտես, երբ երկինքը մգանում էր հոգուս պես, հասկանում էի, որ չարացել եմ....

Իսկ հիմա երբ երկինքը նորից մգացել է,  ու ես կանգնած աստղեր եմ որոնում ու ոչնչի մասին այլևս չեմ մտածում հասկանում եմ, որ ամեն ինչ անցողիկ է: Անցողիկ է էն ամենը, ինչ զգում ես, մարդկանցից ոչինչ չի մնում հիասթափությունից հետո ոչ սրտումդ, ոչ ուղեղումդ, ոչ կյանքումդ:

Երբ ուզում ես հավաքել փոշեհատիկները ու  առաջվա տեսքին բերել կոտրված պատկերը, հասկանում ես, որ ամենագլխավոր մասը չկա, որ հոգի չես էլ դնում հավաքելու համար, որ ամենաօրյա մտածմունքներդ վերացել են, որ աչքերն էլ աչքերիդ առաջ չի գալիս, խոսքերն էլ ականջներումդ չեն, անունն էլ էլ սրտումդ չէ: 

Ու էլ աստղերին նայելիս չես ուզում , որ  մյուս ծայրից ինքն էլ նայի ու զգաք իրար, չես ուզում տեսնել երազում ու չես տեսնում, հենց այդ ժամանակ հասկանում ես, որ վերացրել ես իրեն քո մեջ:

Մի ժամանակ առաջ գուցե ուզենայի, որ դու տառապեիր, որ անունս կոկորդիդ մնար, որ միշտ ստվերդ լինեյի, սրտիդ անհանգստացնեի, բայց հիմա մեկ ես, ուզում ես ապրի, ուզում ես գնա, ուզում ես երջանկացիր, ուզում ես տառապիր, ուզում ես հիշիր, ուզում ես մոռացիր: Միայն իմացիր, որ ջնջել եմ քեզ կյանքիցս ու կյանքիս բոլոր գալիք օրերից...Ես մենակ երջանիկ եմ ու բաց եմ թողել քեզ դու ազատ ես եղել միշտ....

Իսկ հիմա, երբ այլևս չեմ հիշում արարքներդ,վիշտս ու նյարդերս խաղաղվել են, ու երբ դու քո ամբողջ էությամբ մեկ ես դարձել կասեմ՝Ներել եմ, ազատ ես....

9

2

1029

  • RuZ
    2017-07-08 16:39:13
    O:)
  • Meri
    2017-09-21 19:17:25
    :* O:)