Copy SMS

Սուրբ Երրորդություն (Սառը Քամիներ ) -Գրքի նկարագրությունը

Սուրբ Երրորդություն (Սառը Քամիներ ) -Գրքի նկարագրությունը  - Վեն, մաքելվին , սառը

Վանիկ Հովակիմյանի ՝ Սառը Քամիներ գրքի նկարագրություն Մենք լսել ենք պատերազմների մասին ,մենք զգացել ենք այն . Բայց ոչ մի գրքում երբեք չգրեցին ու չխոստովանեցին ,որ կյանքը հսկայական պատերազմ է ,երբեք չխոստովանեցին ,որ պատերազմներից հետո երբեք խաղաղություն չի լինում ,որովհետև պատերազմները երբեք չեն վերջանում .

Պատերազմ է ամենուրեք ,բայց իսկական պատերազմը մեր ներսում է .Իսկականը այնտեղ է խորքում . Մեզ սովորեցրեցին Սուրբ երրորդության մասին ,բայց ոչ իրականի մասին . Ոչ ոք չխոստովանեց ,որ կյանքի հիմքը այլ է . Աստված մարդու ստեղծեց իր կերպարանքով ու իր նմանությամբ .Բաձարձակ կատրյալություն . Բոլորը մեղք գործեցին ,ոչ թե չհավատալով Աստծուն ,ու չպահպանելով գրքերում գրված պատվիրանները ,այլ մեղք գործեցին ,որովհետև դադարեցին հավատալ ինքներն իրենց . Ստորացրեցին իրենց սեփական դեմքը ,հավատլով գրքերին ,կառչելով դրանցից ,ու ուրացան իրենց կատարելիությանը . Մարդիկ չստեղծվեցին հողից ,կյանքը չստեղծվեց որովհետև կյանքը վերջ չունի ,ոչինչ վերջ չունի ,քանի ,որ ոչինչ սկիզբ չունի .

Մոռացեք ձեր նախապաշարմունքները .Որովհետև ժամանակն է գիտակցել ,որ մարդը կատարելիություն է .մոռացեք ձեր լսած ճշմարտությունների մասին ,որովհետև ժամանակն է գիտակցել ,որ ճշմարտություն գոյություն չունի ,չկա նաև կեղծը ,մոռացեք որովհետև մենք բոլորս ինչ-որ մեկի գլխում ենք ,ով կանգնած է աշխարհի գագթին ու աշխարհը դատարկ է ,որովհետև մենք նրա գլխում ենք և ոչ մի այլ տեղ .

Ահա ՍՈՒՐԲ երրորդությունը ՝

Աստված

Մարդ

Սատանա .

Մենք ծնվեցինք մարդու հոգով ,Աստծո կատարելիությամբ ու կերպարանքով ու Սատանայի գեղեցկությամբ . ահա այն սուրբ Երրորդությունը .Այն հավերժ պատերազմը ,որը կառավարում է ամբողջ կյանքի միտքը ,որը անսահման է ,որովհետև ոչ սկիզբ կա և ոչ վերջ . Սառը Քամիներ .մի գիրք ,որը արթնացնում է մեզ անվերջ . Մոռացեք հստակ մտքերի ու պատմությունների մասին ,մոռացեք կյանքի ձեր ուրույն գաղփարների մասին ,ու ձեր լսած նախապաշարմունքների ու սկզբունքների մասին ,մոռացեք որովհետև մենք հավերժ ոչինչ ենք . Կյանքը չի սահմափակվում մահվամբ ,մենք անվերջ մահանում ենք . Որովհետև մահը նոր մի վերածնդունդ է ,հսկայական վերածնունդ .

Վեն Մաքելվին . Մարդ

Աստծո կատարելիությամբ

Սատանայի գեղեցկությամբ ու մարդու Խորությամբ .

Մարդ ՝ Որ տառապեց ,ցավը զգաց ամբողջ իր հմայքով ու խորությամբ ,կյանքը զգաց ինչպես կարող էր ու հնարավոր էր զգալ ,նա չհաղթեց ոչ մի պատերազմ ,բայց նա անկառավարելի էր,նա չհնազանդվեց Աստծուն բայց եղավ նրա ամենամոտ ընկերը ,նա չպաշտեց Սատանային ,բայց նա հեգնեց նրան . Նա մարդ էր ,կատարելիությունը ,առաջին էր ,որ այս ամենից զատ ,բոլոր տառապանենքերից զատ ,հավատաց ինքն իրեն ,որովհետև մարդը կատարելիություն է ,այն մեկը ,այն սուրբ երրորդությանը անձը ,առանց որի այն աշխարհը այն անսահամանությունը գոյություն չէր ունենա .որովհետև կյանքը սկսվեց մարդուց ,այլ ոչ թե մարդը ստեղծվեց կյանքից . Եվ հիշեք ,կյանքը հսկայական գործարք է ,մենք ամենքս հավերժ միայնակ ենք .ու մենք հավերժ պայքարի մեջ ենք .խաղաղություն գոյություն չունի .

Մահը առհասարակ վերջ չէ .....ու չկա վերջ .որովհետև մենք բոլորս խրված ենք խորը պատերազմի մեջ ,հավերժ պատերազմի մեջ . Մենք կատարյալ ենք .մեզ դա ոչ ոք չսովորեցրեց ,բայց մենք կատրյալ ենք . Աստծուց ու Սատանայից ծնված . Մեզ ոչ ոք ոչինչ չսովորեցրեց ,և մենք մեղավոր ենք ,որովհետև վաղուց է ինչ մենք ուրանում ենք ինքներս մեր կատարելիությանը .հավատլով հրաշքներին ,տարածված գաղաթարներին ,չմտածելով որ կյանքը ,ու մենք առհասարակ այնքան խորն ենք ,որ կարիք չկա ունենալ նախապաշարմունքներ . Վեն Մաքելվին՝ Մենք հավերժ պատերազմի մեջ ենք ,ու չկա հաղթանակ ,ու չկա պարտություն .

Կա միայն հավերժ պատրանք .Մենք այն մեկի գլխում ենք ,ով ստեղծել է այս ամենը ,մենք մեր գլխում ենք ,մենքն էլ մեկ այ մենքի գլխում ու այդպես հավերժ մենք էր ,որոնք կատարելիության անսահամանություն են .՛

արթնացեք .որովհետև այս ամենը ընդամենը գրքի նկարագրություն է .

Վանիկ Հովակիմյան ՝<Սառը Քամիներ > շուտով .....

13

2

1695

  • Գայանե
    2017-06-26 14:02:49
    Ես ապշած եմ,որոշ ժամանակ է գրանցվել եմ այստեղ, բայց չգիտեի, որ այսքան տաղանդավոր մարդ կա այստեղ: Բրավո, բրավո և էլի բրավո:
  • Dark Δ'
    2017-07-04 14:07:04
    անհամբեր սպասում եմ գրքին ^^