Copy SMS

ՄԱՄԱ

ՄԱՄԱ - Մայր, աչքեր, մոդել:


    Մի անգամ երկու աղջիկ, որոշում են հայտնի մոդելներ դառնալ: Դրա համար նրանք շատ գեղեցիկ պիտի լինեին: Այնքան գեղեցիկ, որ բոլորը խենթանաին նրանց համար:

    Ու մի օր, երբ նրանք շտապում էին իրենց գործերով՝ հանկարծ հանդիպեցին իրար ու մեկը ասաց մյուսին.

   - Դուք չեք կարող հաղթել ինձ, որովհետև ես արդեն հերթագրվել եմ քաղաքի ամենալավ պլաստիկ վիրաբույժի մոտ, ես գեղեցկուհի կդառնամ,- ասաց ու հեռացավ:

    Մյուս աղջիկը, որ լուռ լսում էր, մի պահ մտածեց, հետո շրջվեց և վերադարձավ տուն:

    Տանը նրան սպասում էր , մայրը ու երբ տեսավ աղջկան զարմացավ, որ այսքան շուտ է վերադարձել: Աղջիկը արագ մոտեցավ մայրիկին և հարցրեց.

    - Մայրի՛կ, ես գեղեցի՞կ եմ:

    - Դու աղջիկս աշխարհի ամենաչքնաղ էակն ես, դու ուղղակի հրեշտակ ես՝ իմ հրեշտակը:

    Աղջիկը լսեց, ժպտաց ու գործի անցավ: Նա մոր աչքերից պատրաստեց՝ 7միլիարդ և բաժանեց բոլորին:

    Նա հիմա բոլորի սիրելին է՝ աշխարհի ամենագեղեցիկ և հաջողակ մոդելը:

    Երանի բոլորը մեզ նայեին մոր աչքերով, այդ ժամանակ պետք չէր գա ո՛չ վիրաբույժ, ո՛չ էլ կոսմետիկայի

պարագաներ:

                                                                                               Գայա Հայկազ

5

0

1123