Copy SMS

Եվ ինչ է ուզում միտքս ապստամբ, Ինքս էլ կարգին դեռ չգիտեմ

Եվ ինչ է ուզում միտքս ապստամբ, Ինքս էլ կարգին դեռ չգիտեմ - Եվ ինչ է ուզում, միտքս ապստամբ, Ինքս էլ կարգին դեռ չգիտեմԵվ ինչ է ուզում միտքս ապստամբ,
Ինքս էլ կարգին դեռ չգիտեմ:
Սեր է ուզում, վիշտ, թե տարփանք,
Ես էլ կարգին դեռ չգիտեմ:
Գիտեմ միայն այն է հաստատ,
Որ նա սեր է ուզում անգին,
Սեր ու սիրած, լոկ իր համար,
Որ միայնակ չտառապի:
Դարձել է նա դատարկ մի ծառ
Եվ չոր մի ծառ անապատի,
Որ տեր չունի, անօգնական`
Կանգնած է նա այսքան  տարի: 
Բայց դիմացկուն արմատները
Դեռ չեն պոկվել հեղգ ավազից,
Կանգուն է նա, պայքարում է
Հանուն գալիք ապագայի:
Ապագայի, որ իր համար
Դարձել է կյանք մի բաղձալի,
Երազ, ցնորք անիրական,
Ու գեթ բաղձանք մի տենչալի:
Տառապում է, բայց չի հոգնում
Արմատներն են շատ պնդացել,
Ճոճվում է նա, բայց չի ընկնում,
Արմատներն են հզորացել:

1

0

949