Copy SMS

Ինձ ես հիշելու

Տարիներ հետո թե ձեռքդ բռնեն`
Ինձ ես հիշելու:
Թե ինչ-որ մեկի մազերը շոյես`
Ինձ ես հիշելու:
Ինչ-որ մեկի հետ բարձրում հայտնվես`
Ինձ ես հիշելու:
Ինչ-որ մեկի հետ թե ուրախ քայլես`
Դարձյալ ու դարձյալ ինձ ես հիշելու:

Տարիներ հետո, երբ դեմքդ շոյեն`
Ինձ ես հիշելու:
Թե ինչ-որ մեկը շուրթդ  համբուրի`
Ինձ ես հիշելու:
Ու եթե անգամ քեզ բառեր ասեն,
Որոնք չեն հնչել իմ շրթունքներից,
Միևնույնն է դու….
Ինձ ես հիշելու: 

Ինձ ես հիշելու - Ինձ, ես, հիշելու

3

0

1140