Copy SMS

Չասված Խոսքեր….

Չասված Խոսքեր…. - Ես գնում եմ, ետ դարձի, ճամփա չկա…

Այնքան չասված խոսքեր մնացին իմ մեջ:  Խոսքեր, որ պետք է դառնային գերհզոր սիրուս վկաները: Հիմա ես ինչպե՞ս ուժ գտնեմ ու գրեմ Քեզ…. Կասե՞ս….

Ներիր ինձ, եթե կարող ես….

Այնքան բառեր կան, որ ուղղակի ուզում եմ արտաբերել…. արտաբերել այնպես, ասես լսում ես ինձ…. Ինչպե՞ս պատմեմ Քեզ այն ամենը, ինչ ուզում եմ…. ինչ հոգիս է գոռում…. Ինչպե՞ս ասեմ այս ամենը Քեզ, երբ մենք օտար ենք այսքան…. Ինչպե՞ս բացեմ սիրտս Քո առաջ, երբ Դու…. երբ Դու չկաս….

Ավաղ, շատ են մեր մեջ չասված խոսքերը….
Խոսքեր, որ փորձում ես գրքերում կարդալ….

Հիշում եմ, երբ սովորական բառերով պարփակում էի իմ տիեզերական զգացմունքը…. իսկ Դու…. Դու չհասկացար…. Գուցե բնավ էլ պե՞տք չէր….

Երբեմն լռությունն ավելի խոսուն է լինում, քան բառերը… Ես լռում եմ… Հույս ունեմ` կլսես լռության մեջ արտասանած, սակայն այդպես էլ չասված խոսքերս…
Ես լռում եմ հիմա, որ Դու հասկանաս սիրո վեհությունը:

………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………….

Ես գնում եմ, ու ինձ հետ տանում եմ չասված խոսքերով լեցուն մի ճամպրուկ…. Կյանքիս ճանապարհին համոզված եմ այն ինձ պետք կգա…

Ես գնում եմ…. ետ դարձի ճամփա չկա….

2

0

621