Copy SMS

Բարև Արի Ծխենք ....

Բարև Արի Ծխենք .... - Վեն, մաքելվին , սառը

Բարև .

Ես չգիտեմ թե ինչպես կարելի է դիմել քեզ ,ու չեմ դիմում.Բայց կասեմ սիրելիս ,որովհետև մենք բոլորս էլ ինչ-որ տեղ նմանն ենք .Ուզում եմ խոսել ,հեռացողների մասին ,եվ նրանց մասին ՝ Մնացողների .Ես չգիտեմ մենք որ մեկն ենք ,բայց ամեն դեպքում .


Հենց նոր կարմիր գինի թափեցի տաբատիս ,միտք չունեի խմելու ,որովհետև ինչ-որ մեկից հետո ես դադարել եմ խմել գինի ,այնել կարմիր ,որովհետև դա հիշեցնում է ինչ-որ մեկին ,ու երբ հիշում եմ ,մոռանում եմ խմել .Բջջայինիս անսխալ օրացույցը ասում է ,որ նա հեռացել է մեկ տարի առաջ ,հուլիսի կեսերին ,աշնան սկզբին էլ խոստացել էր կարմիր գինի ,չբացված շիշ ,որը գուցե արդեն բացվել է .Բայց հեռացել է հուլիսի կեսին .Ինչևէ ,ես չեմ բաժանվել նրանից ,որովհետև ես ավելի շատ սիրում էի նրա կրծքավանդակը,որովհետև այ մարմնի հատվածում մաշկը իմ ուզածները ,ես սիրում էի նրա մազեր,որովհետև դրանք բացի նրանից ,մեկ այլ ուրիշի երբեք չէին գեղեցկացնի ,սիրում էի նրա տունը ,որովհետև այնտեղ միշտ խմելու բան կար ,ուներ գեղեցիկ վերնաշապիկ ,բայց հիմար էր ,որովհետև չէր հագնում ,այն շպրտված էր տան ինչ-որ սենյակում ,և գուցե փթել է.Սիրում էի ճծանելիքը ,և դա սիրում էի ամենից շատ.Ով է ասել ,թե ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում ,սուտ է ,և դա բացհայատ սուտ է ,ժամանակի ընթացքում ,նրան այն հեռացողին ,կրկնապատիկ ես ցանկանում ,որովհետև սերը  փաթեթ է ,կամ գուցե վերնաշապիկ ,որի կարիքը գուցե միշտ չէ որ զգում ես ,բայց զգում ես հուլիսյան կեսերին ,երբ քամին սառն է մի թեթեև .Ժամանակը ինքնախաբեթյուն է ,որովհետև վաղուց է ինչ ամբոխների մեջ,խելագարված նրան ես փնտրում ,որովհետև նրա հոտը անգիր գիտես ,և գիտես նրա քայլվածքը ,ամենից շատ անգիր գիտես նրա ձայնը ,ու փնտրում ես,որովհետև վախենում ես հասկանալ ,կամ ընդունել այն ,որ նա վաղուց է ինչ է ,խոստացված գինի շիշը վայելել է .Ասում են քաղաքը լավ չեն նայում ,փողոցները քանդած են ,հին շենքները ապամոտնաժվում են ,որովհետև վաղուց է քաղաքը հոգնել է ,քեզանից ,քո փնտրումներից ,որովհետև քաղաքը ամենից լավ գիտի ,որ չկա նա ,և վաղուց պատահականություններ չեն լինում ,վաղուց պատահաբար չեմ հանդիպում նրան ,որովհետև վաղուց է ինչ պատահականությունը մահացել է ,թերևս ինձ համար կամ գուցե քեզ  .


Ասում էր շատ գիրք կարդա ,կսովորես կյանքում ամեն բան .

Խաբում էր ,այսօր երբ գլուս դրեցի սեղանին ,հոգնած էի և չալարեցի ու մտածեցի,և գուցե երջանիկ եմ ,որ երբևէ չեմ կարդացել կյանք սովորեցնող գրքեր ,որովհետև այն ինչ անգիր ես անում ,կորցնում ես .ես սովորեցի կյանքում ,կյանքից և դա հրաշալի է ,Այն ինչ զգում ես սեփական մաշկիդ վրա,երբեք չես մոռանում ,դրանք դասեր չեն ,դրանք ծնողներ են ,կամ չգիտեմ ինչ ,դրանք կան ու ես ուրախ եմ դրանց համար ,որովհետև ես մեծացել եմ ,ոչ թե գրքերից պոկված հերոսներով կամ տեսարաններով ,այլ կյանքով,և դա իրոք հրաշալի է .


Բարեկամս .մի օր այլևս ուտելու բան չի մնա ,կամ խմելու .կամ հագնելու ,կամ օծանելիք ,կամ սուրճ .որովհետև մենք անվերջ բաժանվում ենք ,և բաժանվում ենք ամբողոջովին ,սիրելի ուտեստներից ,խմիչքներից ,հագուստներից ,որովհետև մեր մտքերը միշտ ցանկանում են մոռանալ նրանց ,իսկ դա կարևոր է ,որովհետև ցավը այդ ցավը ,մեզ ուղղեկցում է ,հավերժ ....Իսկ մենք պետք է ապրենք .


Ես ունեցել եմ երեք մեծ սեր .Նրանք հեռացան ,կամ ես հեռացա ,որովհետև մենք ժամանակավոր ենք ,և դա ցնցվելու աստիճան ցնցում է ,ավելի քան ,ավելի քան ինչ-որ մի բան ,որ կցնցի համացանցը .

Գիտես մի օր նրանք հետ են վերադառնում ,բայց դա զզվելի է ,որովհետև երբ գնում են ,մենք տարածության ու հեռավորության մեջ ,ծաղկեցնում ենք նրանց ,մեծացնում ,դարձնում հրաշագեղ ,մի բան ,գուցե և իր ,որին միշտ կարոտում ենք ,ու սիրում ենք ,Բայց երբ հետ են գալիս ,մենք հիասթափվում ենք ,որովհետև ի վերջո նրանք այնքան սովորական են .Ինչ ասեմ 


Ծխենք ՛


Մենք հորդառատ անձրև ենք ,կրակիների վրա թափվող .մենք պատերազմի մեջ ենք ,որովհետև սերը հակացուցված է ,դա հիվանդություն է ,ի վերջո կորցնում ես հոտառությունդ ,համը ,զգացողությունը,տեսողությունը ու լսողությունը ,որովհետև վաղուց է ինչ է ,փնտրում ես նրան ,ով վաղուց է ինչ է ,տաք է հագնվում ձմռանը ,ամռանը մերկ է,գարնան թեթև վերնաշապիկով ,աշնանը անձրևանացով .նա ապրում է ի վերջո .և դա մենք չենք ներում ,որովհետև ես և դու ,իրոք չենք ներում ,որ նրանք ,միևնույն է մեզանից հետո ապրում են .

Իսկ մենք քիչ քիչ ,չգիտեմ էհ ՜ .կորցնում ենք կարմիր գինին,սիրելի հագուստը ,այս կամ այն ,որովհետև ամեն բան նրանցն էր ,մերը մնում է միայն փնտրելը խելագարի պես փնտրել ,ամբոխների մեջ ,որտեղ վաղուց է ինչ է նրանք այլևս չկան .


Ծխենք ՛ 

որովհետև դա է միակ բանը,որ կարողանում ենք ամենից լավ անել...


Իբրև վերջին խոսք ՝ 

Սիրուց հետո կամ ցավն է մնում ,կամ սերը ...

դա նա էր ասում.


Շարունակելի ՝ 



8

3

1434

  • Dark Δ'
    2017-07-12 11:04:22
    Սիրեցի ^^
  • __flower13
    2017-07-12 12:34:23
    Ասում էր շատ գիրք կարդա ,կսովորես կյանքում ամեն բան .
  • •Nari
    2017-07-19 01:14:36
    (բռավո)