Copy SMS

Բայց…

          

                                              Ու էդ  «բայցը» Դու ես…. 

Անծայրածիր ծով… կապույտ ու կանաչ… Անպատկառ ջրի ձայն, որ կարծես ցանկանում է խլացնել մտքերս… պարզ երկինք, որտեղ ոչինչ չկա, ամենը կապույտ է… բայց ես, միայն ես կարող եմ այդ կապույտի վրա նշմարել մի «բայց»….

Ու էդ «բայցը»Դու ես….

Կապույտի սպիտակը ներսս լցնում է դատարկությամբ, ճզմում է հոգիս ու ճնշում միտքս… խեղդելու չափ ամուր բռնում է կոկորդս ու սպանում խոսելու կարողությունս… Այն ստիպում է մտածել իր մասին առանց իմ կարծիքը հաշվի առնելու…
Ես սիրում եմ իմ «բայցը»….

Ու էդ «բայցը» Դու ես….

Սիրելով նաև ատում եմ «բայցը»… Այն ստիպում է ինձ մոռանալ ինքս ինձ, իմ ԵՍը…. Այն թուլացնում է ինձ ու հանձնում կատաղի ծովի ալիքներին… 
Ետ բեր ինձ… Հետ նվաճիր այն, ինչ կորցրել ես… Ինքդ նետվիր ալիքների գիրկը, որ հասկանաս կարոտի համը…

………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………….

Նորից ջրի ձայն, նորից ալիքներ…. ու նորից սուլոց, քամուց` մեղմ զեփյուռ…. ու նորից կապույտ…. ու նորից սպիտակ….. ու նորից մի «բայց»….

Ու էդ «բայցը» Դու ես….


4

0

44