Copy SMS

Մտքերս…

 

***

Խելացի լինել դեռ չի նշանակում լինել իմաստուն:

 ***

Դժբախտությունը գեղեցիկ է յուրովի:

  ***

Հուսահատությունը տանում է ինքնակործանման:

 ***

Վախ…. այն կարող է հաղթել անգամ սիրուն:

 ***

Մենք հաճախ դժգոհում ենք կյանքից, երբ իրականում պետք է դժգոհել մեկից:

 ***

Մենք երբեք միայնակ չենք լինում: Միայնությունը միշտ ուղեկցում է մեզ:

 ***

Երբ հասնում ենք մեր երազանքներին, հասկանում ենք, որ ավելին ենք ուզում: 

 ***
Հպարտություն… այն պետք է լինի հավասարակշիռ վիճակում: Շատի դեպքում կկործանվես, քչի դեպքում կդառնաս ուրիշի ձեռքի խաղալիքը:

***
Անզորության պահին բոլորն էլ հավասար են: 

***
Մեզնից յուրաքանչյուրն ամեն պահ կանգնած է անմահության եզրին:

***
Խլացնող մտքերն ամենաիմաստունն են: 

***
Այն, ինչ հասանելի է մարդուն, հեռու է կատարյալից:

***
Եթե Դուք հասել եք Ձեր երազանքին, ուրեմն այն նպատակ էր:

***
Մարդիկ գնում են հոգեբանի մոտ, որովհետև ընկերներ չունեն:

***

Սեր — բազմաչարչար, մաշված, բայց չհնացող արվեստ:

***
Հեռուն հասնելու համար պետք է բարձր թռչել:

***
Ինչ էլ ասեն մարդու շուրթերը, միևնույնն է, մատները ջերմության կարիք ունեն: 

***
Ավելի լավ է գիտակցված սխալը որոշ ժամանակ գունավորի կյանքդ, քան գիտակցված ճիշտը օրերիցդ մաքրի ժպիտդ:

***
Եթե Աստված տառականի մեջքին ծաղիկներ նկարեր, ոչ ոք չէր զզվի ու չէր վախենա իրանցից:


3

2

189

  • Գայանե
    2017-07-15 15:01:09
    Միայն ձեր չէ բոլորիս մտքերն են: