Copy SMS

Նամակ ընկերոջը

Բարև հարազատս:
Գրում եմ քեզ, որ հիշես ինձ ու մեր անցկացրած երջանիկ օրերը: Հիմա մենք այլևս առաջվանը չենք: Շատ ջրեր հոսեցին մեր միջով, և մեր ընկերությունը զոհ գնաց, ինչպես անմեղ գառնուկը` մատաղի ժամանակ: Ինչևէ: Երբեմն (իսկ այդ երբեմնները հաճախ են լինում) կարոտով եմ հիշում միասին անցկացրած օրերը:
Հիշում եմ, որ շաբաթը 3 անգամ պարտադիր դուրս էինք գալիս թափառելու` պարապմունքից հետո: Իսկ 4-րդը կիրակին էր, մեր օրը:
Հիշում եմ աշնանային այն օրը, երբ ինձ տարար քո թաքստոցը: Դու գնում էիր այնտեղ տխուր ժամանակ, իսկ ես կարողացա այնպես անել, որ դու այլևս այնտեղ չգնաս:
Հիշո՞ւմ ես, երբ վատառողջ էի մեր ընկերության մեջ առաջին անգամ դու ինձ տուն ուղեկցեցիր:
Հիշո՞ւմ ես, որ մեր կանաչ նստարանին նստած էինք, ձեռքիցս վերցրիր հեռախոսս և վազեցիր, ես էլ հետևիցդ: Այնքան վազեցինք, մինչև շնչակտուր լինելու չափ հոգնեցինք: Իսկ հետո սկսեցինք ծիծաղել:
Հիշում ես, երբ փողոցում ինձ ամուր գրկում էիր, իսկ ես, մի կերպ ազատվելով քեզնից, ասում էի. «Ամոթ է, մարդիկ ի՞նչ կմտածեն»: Իսկ դու անհոգ ժպտում էիր ու ասում. «Ինչ ուզում են, թող մտածեն»: Ու ես վազելով գնում էի` հուսալով, որ չես հասնի ու նորից չես գրկի ինձ:
Հիշում եմ, երբ տխուր էիր մտածում էիր, որ քեզ ոչ ոք չի հասկանում, իսկ ես պատմում էի բրնձով-չամիչով փլավի իմ հորինած առասպելը, որտեղ ես ու դու չամիչներն էինք (չնայած ես չամիչ չեմ սիրում):
Հիշում եմ, որ դու առաջինն էիր, ով ինձ »լացելուց 5 պակաս» տեսավ:
Այսօրվա պես հիշում եմ մեր ուրախությունը, երբ բարձրանում էինք բարձրահարկ շենքերից մեկը և սկսում հաշվել, թե քանի վայրկյանում թուղթը կհասնի ներքև:
Հիշում եմ, որ փողոցն անցնելիս ձեռք-ձեռք էինք բռնում (դու փողոց անցնել չգիտեիր) ու վազում:

Ամեն ինճ հիշում եմ, իմ հարազատ ընկեր:
Մեր ընկերությունը 240 էջ էր իմ կյանքի գրքում:
Շնորհակալ եմ ամեն ինչի համար!!!! 

7

4

190

  • __flower13
    2017-07-14 17:39:56
    Հիշում եմ:'(
  • BaBy
    2017-07-14 20:42:57
    հիշողություն ամենավատ բանը որ մնումա
    • ♔♔♔
      2017-07-16 10:08:28
      mianshanak :(