Copy SMS

Նրան, ով այդպես էլ չի իմանա` որքան եմ նրան սիրում

Ես սիրեցի քեզ առաջին հայացքից, Առաջին բարևից, Մեր մատների առաջին հպումից: Առաջին համբույրից, որն ինձ չէր պատկանում, այլ իմ ձախ այտին: Մեր աչքերի առաջին հանդիպումից, հայացքների առաջին խաչվելուց, առաջին ժպիտից: Առաջինից… Միանգամից…
Առաջին ժպիտդ: Այնքան անկեղծ, խոսուն, այնքան աստվածային:
Ես սիրեցի քեզ, ինչպես չէի սիրել կյանքում ոչ ոքի: Սիրեցի մեր առաջին հանդիպումը, որն այնքան կարճ տևեց: Սիրեցի քո մասին մտածելը, մեր առաջիկա հանդիպումները պատկերացնելը: Սիրեցի քեզ ամբողջ հոգով, սիրեցի քեզ ամբողջովին: Սիրեցի մեր` արդեն հաճախակի դարձած հանդիպումները: Դու դարձար ամեն ինչ ինձ համար` օդ, լույս, արև, ջերմություն, դարձար իմ կյանքը`  ամբողջը: Տվեցի քեզ իմ հոգին ու սիրտը. Փոխարենը ոչինչ չպահանջեցի: Ներկայությունդ ինձ բավական է: Այն միտքը, որ ես քնում և արթնանում եմ միայն քո մասին մտածելով, արդեն երջանկություն է: Չէ որ կարող էինք չհանդիպել: Քեզ տեսնելն ինձ մեծ երջանկություն է պարգևում:
Դու երբեք չես իմանա, թե որքան եմ քեզ սիրել, սիրում, սիրելու: Երբեք չես իմանա, որ իմ տխրության պատճառներից մեկը, և թերևս ամենամեծը, դու ես:
Դու երբեք չես իմանա, թե որքան եմ քեզ կարոտում, չես իմանա, որ առանց քո ներկայության, առանց քո զանգերի և նամակների որքան միապաղաղ է կյանքս: Չես իմանա, որ ես հիվանդ եմ…..կարոտախտով….
Ցավում եմ, որ այնքան ուժեղ չեմ` անունդ նշելու, կամ այս ամենը քեզ ասելու համար…
Ինձ մի հարց է տանջում… Ես կա՞մ: Քեզ համար, ես կա՞մ:

Հ.Գ. Այս հրաշք բանաստեղծությունը նվիրում եմ ՆՐԱՆ, ով այդպես էլ չի իմանա` որքան եմ նրան սիրում…

Ես կա՞մ…
Քո գրկում, քո աշխարհում, քո սրտի մեջ
Ես կա՞մ…
Քո մտքում ու երազից դուրս,
Քո հոգում ու լեզվիդ վրա,
Քո խոսքում ու գրացիդ մեջ
Ես կա՞մ…
Քո ապրած գոնե մեկ վայրկյանում,
Իմ տեսած գոնե մեկ ժպիտում
Ես կա՞մ…
Քո գրած գոնե մեկ խոսքի մեջ,
Իմ լսած գոնե մեկ բառի մեջ
Ես կա՞մ…
Ինձ պաչած գոնե մեկ համբույրում,
Քո գրկած գոնե մեկ գրկի մեջ
Ես կա՞մ…
Ես կա՞մ այս աշխարհում
Ես կա՞մ գոնե հենց իմ “Կամ”ում:
Ու ինչու՞ չէ հիմա
Հարցնում եմ ես քեզ…
Սիրելիս… Ես կա՞մ…
Քեզ համար Ես կա՞մ…

4

0

43