Copy SMS

Ո՞ր տարբերակ ես...

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

Եթե քո կոշիկներն էլ են էս ճամփին հասցրել փոշոտվել, ոնց իմը, ուրեմն անպայման հասցրել եմ նայել աչքերիդ ու ժպտալ: Ի դեպ, ստեղ Կոպերֆիլդը կապ չունի, իսկ ֆոկուսի հեղինակային իրավունքները կյանքին են պատկանում:

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

Կյանքի կառավարման մենաշնորհը ձեռքս վերցրած մաքրում եմ մոլորակս բաոբաբներից: Վարդ չունեմ ու չգիտեմ, որ իմ №612-ից բացի ուրիշ մոլորակներ կան: Մի քանի մետրի վրա տիեզերքներ կան ու վարդ. հետո պիտի հասկանայի, որ իրենք նույնն են:

Ես տիեզերքներ գտնելու համար այլևս չեմ չափչփում փողոցները, որովհետև գտել եմ այն աչքերը, որոնց մեջ տիեզերքներ կան: Այդ տիեզերքներից յուրաքանչյուրում կան անամպ, անարև ու կապույտ երկինքներ, իսկ դրանցից ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնի:

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

Ֆոկուսնիկը շուռումուռ տալով հատում էր գծերը, ու ճանապարհները էլ Հռոմ չէին տանում, այլ քեզ մոտ:

«Ո՞ր տարբերակ ես»՝ էս առաջիններից չէր, ոչ էլ վերջիններից: Քո տարբերակը չէի, որովհետև հնարավոր ամենամոտ տեղում պիտի նստեի: Հետո պարզվեց՝ հոգով նույն տարբերակ ենք, ու էլ կարևոր չէր ոչ մի քննություն:

Կյանքում միլիարդավոր տարբերակների հետ գործ ունենք, որոնցում խնդիրները գլխովին տարբեր են ու հաճախ՝ անլուծելի: Միասնականին իրար մոտ նստել, դու՝ 1-ին, ես 2-րդ տարբերակն էի մրոտել: Իսկ ստեղ կողք կողքի նույն տարբերակն ենք լուծել ու լուծում

…ու լուծելու ենք:

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

«Ո՞ր տարբերակ ես»… Չգիտեմ, ես արդեն ոչինչ չգիտեմ: Մեր գլխին շատ մեծ խաղ են խաղացել: Խնդիրներն անլուծելի են, ժամանակը՝ անսպառ, իսկ քննությունը՝ հավերժ: Ես չգիտեմ՝ քեզ հետ լռե՞լն է ավելի հաճելի, թե՞ մտածելը: Ամեն դեպքում քննության ժամանակ համատեղվում են այդ երկուսը, ու ես կուզեի քեզ հետ հավերժ քննության լինել՝ այդկերպ դատապարտվելով երջանկության:

Նկատե՞լ ես, որ մենք նույն բանի շուրջ ենք լռել ու լռում:

…ու լռելու ենք:

Ձախողեցինք քննությունը: Մենք իրար վրա վատ ենք անդրադառնում: Չհավատա՛ս: Կյանքում ամենակարևորը հաղթելը չէ, այլ պայքարը, ու ես խենթանում եմ այդ մտքից: Ես սիրում եմ իմ պարտություններն ու քեզ: 

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

«Ո՞ր տարբերակ ես»… Հերիք է, հերիք է, այժմ ես եմ քեզ հարցնում՝ «Դու, հենց դու ո՞ր տարբերակ ես: Պատասխանի՛ր: Բայց մինչ այդ մի բան ի նկատի ունեցիր. քննությանը կընտրեի՞ր իմ տարբերակը, եթե քեզ նման հնարավորություն տրվեր, թե՞ դու կնախընտրեիր ուրիշ տարբերակ գրել, բայց լինել այնտեղ, որտեղ էիր և ես: Դժվար է, չէ՞: Հը, ի՞նչ ես կարծում՝ միգուցե չարժի այժմ իմ տարբերակից լինել»:

Այս խուճուճ դիլեման ամենասարսափելիներից էր: Էս ի՞նչ էր: Գրողի ծոցը գնան այդ քննությունները: Մեզ հաջողվել է նույն տարբերակ լինելով գտնել ու չկորցնել իրար, էլ ի՜նչ քննություն ու ֆոկուսնիկ:

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

Ես այժմ գիտակցաբար թռչում եմ իմ №612-ից, որովհետև լսել եմ վարդի, աղվեսի, տիեզերքների ու միանման հոգիների մասին: Նախ պարզվեց՝ պետք էր հաշվի առնել ծանրության ուժի բացակայությունն ու տիեզերական գրավիտացիան: Քեզ գտնելուց հետո իմացա, որ տիեզերքներն այնքան էլ հեռու չեն, իսկ վարդ փնտրելու իմաստ արդեն չկար: Մեզ մոտ աղվես չէր, այլ պանդա. դե ինչ պակաս Էքզյուպերի ենք, հը՞ :D : Իմ ու քո հոգիները նույն նյութից են ստեղծված, քո շնորհիվ ես հասկացա ինձ, և այժմ այս պաթետիկ տողը չեմ ջնջում:

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես

«Ո՞ր տարբերակ ես»

Ո՞ր տարբերակ եմ: Ես մեկ այս տարբերակն եմ գրում, մեկ այն: Հավանաբար դա է պատճառը, որ մեր քննությունը այդպես էլ չի ավարտվում: Քո աչքերի տիեզերքներում երկինքները անամպ են, կապույտ ու անարև: Չեմ ուզում, որ արևի մեջ էլի արևներ լինեն, որովհետև շոգը չեմ սիրում: Եվ այս տողը նույպես չեմ ջնջում, հա-հա՜:

Ես հմտորեն շեղում եմ ինձ տրված հարցը, բայց քեզնից մի քայլ անգամ չեմ հեռանում: Իսկ թե որ տարբերակ եմ, դա պարզից էլ պարզ է, չե՞ս կարծում: ;) 

Ո՞ր տարբերակ ես...  - Ո՞ր, տարբերակ , ես




11

10

257

  • Նիկեա
    2017-07-16 17:40:38
    Մել՜ (օգո)
  • Dark Δ'
    2017-07-17 16:58:26
    Սիրեցի ^^
    • fiction ☯
      2017-07-17 18:37:34
      հրաշալի ա, շնորհակալ եմ, Քոփիի հավատարիմ ջան (պաղպաղակ)
  • Поймала
    2017-07-20 14:14:43
    (ժպիտ) լաա՜վն էր ^^
    • fiction ☯
      2017-07-20 18:01:58
      ապրես Լիան ջան (ծաղիկ)
  • Աննա
    2017-07-28 17:46:29
    Հանուն էս պոստի նոր էջ :Դ Ձեռագիրդ մի տեսակ փոխվել է, կամ եսվաղուց բան չեմ կարդացել քեզնից, դաա, հավես էր, իսկ էս երգը... ապրի :Դ
    • fiction ☯
      2017-07-29 17:13:56
      Աննան, մեր Աննան: Վերջապես: Աննան էլ ապրի: Չգիտեմ, հավատա՝ ոչ թե փոխվել է, այլ ուղղակի չի ստացվում: Առաջ մի տեսակ ինքնաբուխ էր լինում, հիմա պիտի որոշեմ, նոր գրեմ: Ու էդ պարագայում էլ մի տեսակ ծանր է ստացվում: Գրական ճգնաժամ է :D Ինչից կլինի?
    • fiction ☯
      2017-07-29 17:14:45
      օյ ես կոդը գրեցի, չմտածեցի, որ էս գետնին լղոզված սմայլն է բացելու :Դ