Copy SMS

տողադարձ…

նախ՝ վերնագիր…
անվերնագիր…
անվերնագիր
մի վերնագիր…

նոր տողից ու…
մի մատ խորքից…
մի մատ տեղում
մի հատ ուղղում…
մի մատ խորքից…
ու նոր տողից…


ու տողադարձ…-
հազիվ ժպիտ…
խորն ու վտիտ…
փակ վանկի պես
փակ ու անտես…
լուռ ու խորն ես…
դու էդ գիտես…
բառի կեսից…
մի ապաթարց…
ապա մի հարց…
ու միայն հարց…
փակ վանկի պես
բարդ ու անվարձ…
բարդ ու անվարձ…
լուռ տողադարձ…-

բողբոջ ծաղկած…
դեռ չբացված…
թերթերի մեջ
հորդ քարացած…

դեռ չլսած̸̸̸…
դեռ չտեսած…

դեռ չգրկած…
չհամբուրած…
պինդ փաթաթված…
բաց չթողած…
լուսավորված…
չբարձրացած…
կոճղին նստած…
իրար գամված…
կոճղի ցավը
վրան առած…
արտացոլած̸̸̸…

չհասկացած…
բայց և հասած…
հասած լուսանցք…
լուսանցք հասած…

ու…տողադարձ…-

տողավերջում
կանգնած գծիկ…
հերթին սպասող
հուսահատիկ…
մի-մի հատիկ…
պստո ժպտիկ…
ամեն ինչը
փոխող միմիկ…
նույնը թողող
սառը ջերմիկ…
գերող հուշիկ
մի-մի հատիկ…
տողադարձիկ…-

մի տողադարձ…-
էս էլ անդարձ…
ինքնահոսի
խնդիր չկա…
այլ՝ տանջելու
ու թեքվելու,
վարանելու
ու թախծելու…
տողադարձդ̸̸…
սպանեց ինձ արդ…
թողնում եմ քեզ…
գծիկ մի հարթ…
թե մեկ էլ գաս…
տողի վերջից…
ինձ կժպտաս…
գծիկի հետ
նոր տող կանցնես…
ու կսկսես
գրել ինձ պես…
նոր տողից ու…
մի մատ խորքից…
ու էլ ոչ մի
լուռ տողադարձ…-
ոչ մի հատիկ
կորուստ հատած…
հատած, վանած
ու քարացրած…

վերջաբա´նը
մնաց հարկավ…
ինքը, գիտե՞ս,
թե ինչ եղավ…
վերացավ
ու անզգայացավ…
վերջաբանն էլ
գնաց, կորավ…
լռեց, կանգնեց…
սպասեց…սպասեց…
տողադարձի
մի հույս թողեց…
ու սպասելով՝
մինչև հիմա,
տողադարձ եմ
բաղձում ահա…
թեկուզ ժպիտ
պաճուճավոր
թեկուզ փաթաթ
մի կեղծավոր…
միայն, լսի´ր,
ի՞նչ կլինի…
արի հասիր
տողավերջին…
ժպտա մեկին…
ու գծիկը
շուտ դիր գետնին…
տողադարձիդ
կարոտ չեմ ես…
քեզ տեսնել եմ
ուզում մենակ…
քեզ տեսնել ու
հետդ խոսել…
լուռ աչքերով
քեզ բացատրել…
լուռ աչքերով
հոգիդ լսել…
ժամդ վերցնել…
ճտճտացնել…
քեզ նայել ու
չփոշմանել…

տողադարձի-
ոչ մի նշույլ,
ոչ մի հյուլե
տողադարձի…-
տողադարձով-
անմահացած…
տողադարձից-
ոգևորված…
կարոտած,
կարոտից մեռած…
ու տող դարձած…
ալեկոծված
մի տողադարձ…-
ու…
տողադարձ… –

տողադարձ… - ալեկոծված, մի, տողադարձ…

1

1

26

  • Գայանե
    2017-07-21 20:14:27
    Շատ հետաքրքիր մոտեցում էր, ինձ դուր եկավ: