Copy SMS

Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր

Գիտեի՞ր, որ  բարեկամները փոխադարձաբար են միմյանց կարոտում...


Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր - էլի, պարապ, էի


-Հերի՛ք է: Չես տեսնում՝ փակ է այդ գրողի տարած դուռը: Հերիք է ջարդես...ձեռքերդ ու ոտքերդ: Աստված է փակել դրսից: Փակեց ու ասաց. «մինչև չհասկանաք, չեմ բացի»:


   Մի օր մեկը, փակ դուռ ջարդելով, ներս է մտել: Գիտե՞ս՝ ինչ է հասկացել դրանից: Կարևորը ներս մտնելը չէր, այլ ներսը ու ներսում զգացածը: Ջարդված դռնով ներսերում դժվար լավ տրամադրություններ լինեն: ԴԵ բավակա՛ն է...

Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր - էլի, պարապ, էի


    Ու ի՞նչ: Ջարդելով բացելո՞ւ ես դռներ, կոտրելով՝ սրտե՞ր, փշրելով՝ հույսե՞ր, ծեծելով՝ բերաննե՞ր. երևի երեխաների օրինակով գիտես, որ ծեծելով բերանները չեն փակում: Հիմարություն է:


    Կա՞ մեկը, որ  չի անհանգստանում կամ սիրում է, երբ  խոհանոցում պատահական ընկած բաժակի շխկոցը կամ մեկի կատաղության պահին գետնին  հարվածած   շշի  ջարդվելն է լսում: Շրը՛խկ...շըխկ-շրը՛խկ...Դրանից վեր են թռչում անգամ մոտակայքի պատերը: Մենք, ոչ չենք սիրում ջարդվելու ձայնը, պատկերացրու՝ Աստված ինչքան չի սիրի: Դրա համար է մեկ-մեկ  կայծակ ու որոտ անում, որ խլացնի մեր ավերելու շխկշխկոցը, աղմուկն ու, երբեմն նաև՝  աղաղակը:


Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր - էլի, պարապ, էի     Բայց, գիտես՝ նաև ինչքան զարմանալի ենք: Մի օր նստում ու կառուցում ենք մեր ձեռքով ավերածը (կամ գոնե փորձում ենք):   Եթե բախտներս բերում է, ամեն ինչ լավ է գնում, մի տեղ  նույնիսկ սիրուն ճռինչով մի դուռ է բացվում, սրտեր են բացվում, հույսեր ու բերաններ՝ դրական բաներ խոսելու, կամ պարզապես ժպտալու, ավելի ճիշտ,  ծիծաղելու համար,  գրկները բաց մարդիկ են գալիս ու գնում: Ջարդվելու ձայներից էլ մնում են մի քանի անհրաժեշտները: Այ օրինակ, ընկույզ  ջարդելու ձայն: Կամ մի քանի ափսե կոտրելու ձայն՝ չարը խափանելու համար: Հոգու խորքում երևի նման մի կյանք ապրելուն են ուղղված մեր ձգտումները:


Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր - էլի, պարապ, էի     Այ այդպե՜ս՝ նստիր: Լացո՞ւմ ես: Ոչինչ. կարևորը հաստատ հասկանաս ու հավատաս ասածներիս: Սկսի՛ր ապրել բացելով՝ առանց կոտրելու, եթե պետք լինի, նաև իբրև կծիկ քանդել-բացելով: 


    Երբ կարողանում են բացել ինչ-որ մի օծանելիքի մի քիչ հետաքրքիր փական ունեցող տուփը՝ առանց փչացնելու, երբ բացում են հասարակ մուրաբայի տարան, մարդիկ հիմնականում գոհունակ ժպտում են: Մարդուն պատում է ինքնագոհություն ինքնուրույն բացելուց ու նաև բացվելուց: Իսկ երջանկությունն էլ միթե՞ ոչինչ չէ, եթե ոչ ինքնագոհություն:


Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր - էլի, պարապ, էի     Ուր որ է լույսը կբացվի, եղբա՛յր: Ես բացում եմ մտքերս քո դեմ, որովհետև համարում եմ, որ բարեկամներ ենք, որովհետև, հավատում ես թե չէ,  սրտացավ մարդ եմ: Գիտեի՞ր, որ բարեկամները փոխադարձորեն են կարոտում միմյանց: Լավ է, որ եկել էիր: Իսկ դուռը բաց էր: Պետք չէր այդքան քաշքշել ու քացով խփել: Այս դուռը մի քիչ ուրիշ է. բացվում վեր բարձրացնելով:


  Պատկերացնո՞ւմ ես՝ բաց դուռը կոտրեիր: Ինչի՞ համար... Ավելի լավ է գնաս ու բացես աչքերդ՝ ուղիղ ու փոխաբերական իմաստոով: 




 


    Շնորհակալություն:  Այս երգն էլ լսենք ուղղակի, եթե ուզում եք: Ինչո՞ ւ կոտրեցիր. բացվում էր - էլի, պարապ, էի

6

8

125

  • fiction ☯
    2017-07-17 18:35:25
    Լիքը տողեր հիշատակության արժանի, բայց սա կնշեմ՝ Ավելի լավ է գնաս ու բացես աչքերդ՝ ուղիղ ու փոխաբերական իմաստոով: :) (ծաղիկ)
  • Նարե
    2017-07-17 20:21:52
    ապրես, ահա, դե գնա , Ֆիկշն ջան (ժպիտ)
  • fiction ☯
    2017-07-18 23:03:13
    ուր՞
    • Նարե
      2017-07-20 19:02:41
      աշխարհեաշխարհ (ծաղիկ)
  • Ցունամի_Ա_Ջ
    2017-07-19 15:54:15
    շատ լավն էր
    • Նարե
      2017-07-20 23:38:28
      Շնորհակալ եմ :)
  • BaBy
    2017-07-19 17:29:26
    շնորհակալություն գեղեցիկ տողերի համար..............այն շատ ու շատ բաներ ինձ հիշեցրեց (բռավո)
    • Նարե
      2017-07-20 19:04:08
      Ուրախ եմ, որ հավանեցիք, շնորհակալություն :)