Copy SMS

Ուրիշ մայրամուտ

Ուրիշ մայրամուտ - մայրամուտ, կրակ, արևածագ:


Ես այսօր իմ տխուր աչքերով՝

Քեզ եմ նայում իմ մայրամուտ,

Բայց հիմա դու ուրիշ ես՝

Նայում եմ քեզ սիրուց լացած թաց աչքերեվ:

Քեզ, որ ես միշտ շատ եմ սիրել,

Հիմա  պիտի դու ինձ ներես,

Այժմ դու ինձ պիտի լսես

Ու քեզ հետ արցունքներս թաքցնես:

Քեզ եմ տալիս իմ սիրտը, 

Տար այն քեզ հետ՝ խորը հեռու,

Ետ կբերես, երբ որ բուժես,

Երբ որ միջից սերը հանես,

Բայց դու հուր ես, թեժ կրակ,

Որ իմ սիրտը տանես՝

Այն ավելի կվառես,

Իսկ կրակը, երբ շատանա,

Ես արդեն էլ չեմ դիմանա:

Իմ մայրամուտ, իմ սիրո երևույթ,

Սերս քեզ պես մայր է մտնում,

Թե ուժ գտնեմ ու արթնանամ արևածագին՝

Սերս կդառնա համայն աշխարհին,

Քեզ չեմ մոռանա՝ ոչ մի դեպքում,

Դու կմնաս իմ անպատասխան սիրո հուշերում:


                                                                                                   Գայա Հայկազ

5

0

1004