Copy SMS

Նա չհասկացավ, որ սիրում եմ իրեն

Երբ նա խոստովանեց, որ սիրում է ինձ, ես այդ ժամանակ իններորդ դասարան էի: Նա մեր թաղի լավագույն տղաներից էր ու հենց այդ տարի էլ ավարտել էր դպրոցը:

Ամեն օր, երբ գնում էի դպրոց` սեղանիս մեկ վարդ էր դրված լինում.  արդեն գիտեի, որ դա դու ես:

Դու ասում էիր, որ սիրում ես ինձ, իսկ ես այդպես էլ համարձակություն չունեցա բարձրաձայն խոստովանելու:

Երբ ուզում էի քեզ նայել` շուռ էի գալիս դպրոց և թաքուն դռան այն կողմից նայում էի, թե ինչպես ես գալիս վարդը դնում և արագ հեռանում:

Երբ ասում էիր, որ սիրում ես ինձ, ցանկանում էի ես էլ գոռալ ու բոլորին ասել, թե ինչքան  շատ եմ սիրում քեզ, բայց այդպես էլ չհամարձակվեցի:

Բայց ես ցույց էի տալիս, որ քեզ սիրում եմ իբրև եղբայր: Շատ կուզենայի, որ դա  այդպես լիներ, շատ անգամներ նույնիսկ երազում էի, որ քեզ մոռանամ, սակայն այդպես էլ չստացվեց:

Երբ մի օր քեզ չէի տեսնում` շատ  էի լաց լինում: Բայց ես բնավորությամբ շատ աշխույժ եմ ու միշտ խոսում և ծիծաղում եմ: Եթե անգամ տխուր եմ լինում, իմ սրտում ինչ որ բան է կատարվում, որը ցույց չէի տալիս ոչ մեկին և ուրախ էի ձևանում: Ժամերով պառկում ու վերմակի տակ թաքցնում էի իմ արցունքները: Վախենում էի արտահայտել այն մեծ սերը, որ զգում էի քո հանդեպ:

Իսկ դու միշտ ու ամեն օր այնպես էիր անում, որ ես զգայի, թե դո՛ւ ինչպես ես տառապում: Բայց դու երևի այդպես էլ չհասկացար, թե ինչքան եմ սիրում քեզ:

Անցավ երկու տարի դու չդադարեցիր ինձ սիրել, իսկ ես փորձում էի ավելի ընկերանալ քեզ հետ, ու երևի հենց դա էլ իմ սխալն էր:

Հետո եկավ քո բանակ գնալու ժամանակը: Դու եկար ինձ հաջողություն մաղթելու` գնալուցդ  մեկ օր արաջ: Ասացիր, որ ես թանկ եմ քո համար, բայց ասացիր նաև, որ այս երկու տարիների ընդացքում այն ես հասկացել, որ քեզ երբեք չեմ կարողանալու սիրել:

Դու երդվեցիր ինձ այլևս չանհանգստացնել ու հեռացար: Իսկ ես կանգնել էի լուռ ու արտասվում էի:

Դու այդպես էլ չհասկացար, թե ինչքան եմ քեզ սիրում…

7

0

835