Copy SMS

կյանքն ինչպես որ կա․․․ (3)

կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,


Մոտ ժամը տասն էլ․․․ Տանը մենակ էի ո լույսերը տարան, մի տաս րոպե մթության հետ զրուցելուց հետո հիշեցի, որ տանը մոմեր կան ու ծուլորեն սկսեցի փնտրել լուսավորիչներիս․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Շուտով սեղանիս հայտնվեցին երեք մոմ․

երկուսը հախճապակե մոմակալի մեջ ակտիվորեն թրթռացող ու արդեն վաղուց չվառված դեղին մոմեր էին, որ վերջին անգամ վառվել էին երբ ամբողջ ընտանիքը միասին  էր․․ նու մոտ տասը տարի առաջ․․․ Վառվել էին, ու լուսավորել օդն ու սրտերը․․․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Փոքր էի, բայց հիշում եմ․․․

Հիշում եմ էտ տաքուկ ու ջերմ մթնոլորտը, հիշում եմ էն հեքիաթները որ նստում ու հորինում էին հատուկ իմ համար,

հիշում եմ եղեռն տեսած մեծերիս արցունքները՝ երբ հիշում էին․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Փոքր էի․․․․

Բայց նմանը մոռանալ չի լինի․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Մի մոմ էլ ունեմ․․

Մոտ երեսուն տարեկան, կանաչ կամբինիզոնով ու արդեն վաղուց հալված ականջներով մի արջուկ՝ վառ դեղին աչքերով։ Դրել եմ զույգ մոմակալներիս կողքին ու շունչս պահած նայում եմ որ հանկարչ չնկնի սփռոցին․․․

Հա էն ժամանակվա պես վախենում եմ որ ծուռթաթ արջուկս հալվելով կկեղտոտի "նոր" սփռոցն ու տատին վրաս կխոսա․․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Նայում եմ, ու զարմանում մերօրյա մարդկանց ու բարքերի վրա․․․․

Իրապաշտ ենք դարձել․․

կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Կուզեի, որ 80-90- ականների մոդայի հետ էտ ժամանակների սրտերն էլ հետ գաին․․․․․

կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Հիշում եմ, կար ժամանակ, երբ մոմը, նկարակալը, ալբոմը, գիրքը ու էլի շատ էտ տիպի բաներ համարվում էին լավագույն նվերը ցանկացած պարագայում․․ Հա ու մեխակն էլ դեռ մեռելի ծաղիկ չեր ․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Երբ մի ամբողջ շենքի հարևանություն հավաքվում էր մեկի տանը ու ջերմ ջերմ սուրճ խմում ծխացող վառարանի կողքին․․ Հա ու էտ քսան-քսանհինգ հոգու մեջ չկար մեկը ով անծանոթ լիներ, կամ ում չսիրեիր ամբողջ հոգով․․․․

Մարդիկ պարզ էին․․․․

կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Հիշում եմ․․․ Ու ամեն հիշելուց տաքությամբ եմ լցվում․․․․

Հիմա էլ նստել եմ մոմերիս եռյակի արջև ու տաք թեյի հետ վառարանին կպած կարտոֆիլի հՈտն եմ կարոտում, հետն էլ գրում եմ,՝ որ երբ լույսերը տան, գամ ու մենախոսեմ էստեղ․․․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

Թերևս փոխվել են ժամանակները, ու փոխվել ենք մենք․․․

Մարդիկ ձգտում են մենության, ատելությամբ են լցվում ամեն մի երրորդի հանդեպ ու ինչքան ուժ ունեն ամուր փակում են դռները՝ թ՛ե տան, և թե՛ սրտի․․․

ժամանակներ են երբ հարևանին հիշում են միայն երբ վերևից "կաթում " է ու փչացնում նոր ռեմոնտ կոչվածը, բարեկամներն էլ մենակ պարտքով փողի համար են պետք․․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,

ու իվերջու, ժամանակներ են, երբ սերը հանգչումա հասակավոր մարդկանց մեջ․․․․․


կյանքն ինչպես որ կա․․․ (3) - պոստ, կյանքնինչպեսորկա, մենախոսեմգնամ, լույսերնէինտարել,


Ձեր Dark

լույսերը չտանեին էսքան գրողը չեի ;)

9

2

856

  • fiction ☯
    2017-07-31 23:06:43
    հրաաա՜շք... տաքացրեց