Copy SMS

Քյավառա անեկդոտներ

Քյավառա անեկդոտներ - անեկդոտ, քյավառցի, արաղ:


                         Եզրափակիչ կենացը

 Հայացքն հառելով դեպի առաստաղը՝ թամադան վերջին կենացը բարձրացրեց.

 - Տե՛ր Աստված, դու մեզի ու մեր ազգին լավ հիշկա, կարգին պախա կամ, թե չես կանում, հիչի՝ մենք քեզի ընենց պախենք, որ քո աստվածը դառնանք:

                          Դիտողություն

 Տրամվայում Արամը պատահաբար լսեց՝ ինչպես մեկն ընկերոջը քյավառցիների մասին ոչ այնքան բնորոշ անոկդոտ էր պատմում:

 - Էտի ըսկի մեր մասին չէ, ա՛յ ախպեր,- չդիմացավ նա,- ըտուց հե՛չ արաղի խոտ չգալում:

                            Նախատինք

 Մի առավոտ կնոջը թվաց՝ Գարսևանը խոհանոցում զրուցում է ինչ-որ մեկի հետ:

 - Տո մե օր էլ արաղ հարի, էլի, անտեր,- ծորակը բացել ու նեղսրտած նախատում էր Գարսևանը,- հմնօր ջուր ես գալում, չզզվացի՞ր:

                             Տուգանք

 Սևան-Քյավառ խճուղու վրա ավտոտեսուչ Ջանոն հերթական ավտոմեքենան կանգնեցրեց:

 - Ժամանակ չկուրցնենք,- դարձավ վարորդին,- շտռաֆը մուծա, գնա գնա քո ճամփով:

 - Բայց ես ոչ մի խախտում չեմ արել,- բորբոքվեց վարորդը,- Ի՞նչ տուգանքի մասին է խոսքը:

 - Չէ, էրևում ա՝ ընձի մաքուր հարիֆի տեղ ես դրե,- մազաչափ չշփոթվեց Ջանոն,- ուրեմն Հերևանից չումի ըստե

ոչ մե խախտում չես արե, խ՞ա: Ես էլ հավատացի:

                             Երկխոսություն

 - Ա՛յ Գվիդոն, ատամներդ հնչի սարքել չես տալում, ամոթ ա...

 - Իյա, գյա հնչի արաղը ծամում են:

                              Վրդովմունք

 Արամը գնացել էր հանգստանալու: Կեսօրին մի խորտկարան գտավ՝ ճաշից առաջ իր հարյուր գրամ օղին խմելու:

Բուֆետպանը բաժակն զգալիորեն պակաս էր լցրել:

 - Գյա, էս ի՞նչ ես լցե,- չդիմացավ Արամը,- թե պռձոշի տեղ ես թողում, ես պռոշ չունեմ:

 - Կներեք,- արդարացավ բուֆատապանը,- աչքերից մի քիչ վատ եմ:

    Արամն ավելի բորբոքվեց.

 - Այ հընգեր, թե որ քոռ ես՝ դը լից՝ թո թափի:



Քյավառցիքի խմելու մասին, բոլոր անեկդոտները չափազանցրած են:

0

0

159