Copy SMS

Սիրում էինք..♥♥♥

               Սիրում էինք..♥♥♥ - աշխարհ ,սեր, գնահատել, գրկել


  Դու լավն էիր..Շատ..Ես սիրում էի քեզ..երևի սիրում էի: Չգիտեմ:Դու ինձ համար ամեն ինչ էիր,քեզ համար պատրաստ էի ամեն-ինչ թողնել ու գալ քեզ հետ,պատրաստ էի կողքիդ լինել անգամ եթե ողջ աշխարհը դեմ լիներ քեզ,եթե ողջ աշխարհն ասեր,որ դու սրիկա ես,հանցագործ,մեկ է` կողքիդ կլինեի:Քեզ հետ զգացել եմ թե ինչ է սերը,քեզ հետ ապրել եմ բավականաչափ երկար ու հիշարժան օրեր: Օրեր,որոնք ինձ թվում էին հեքիաթի էջեր,որոնք ինձ համար ամեն ինչ էին: Մենք հանդիպոմ էինք շաբաթվա մեջ ընդամենը մի անգամ,բայց ես գնահատում էի քո պատրաստակամությունը`ձեր տանից մինչև մեր բակ այդ երկար  ճանապարհը  կտրելու ու գալու պատրաստակամությունդ` հանուն ինձ,ինձ տեսնելու,գրկելու,համբուրելու:  Դու ինձ ուշադրություն էիր դարձնում,ստիպում լիտրերով թեյ խմել,խանդում էիր`չթողնելով կիսաշրջազգեստներ կրել,ինչ-որ տեղեր գնալ: Մենք գրեթե չէինք կռվում...հազվադեպ:Այմ էլ մի քանի ժամ կամ մեկ օր էր տևում: Մի անգամ փորձեցինք տեսնել, թե ով երկար կդիմանա առանց իրար հետ խոսելու և դու հաղթեցիր,չնայած որ ես ուղղակի ուզում էի տեսնել հիշում ես ինձ թե ոչ..

Մենք իրարով ապրում էինք:Ես գնահատում էի այն,որ դու կանգնում էիր պատշգամբում ու մրսելով խոսում ինձ հետ: Ես ուղղակի շատ էի նվիրվելԼ: Ամբողջ հոգով:Իսկ երբ շատ ես նվիրվում,շատ ես սիրում ու մոռանում ամեն-ինչ,դրանից սկսում են օգտվել..ու դա արեցիր նաև դու...Չէի սպասում,բայց արեցիր: Գնալով քչանում էր կապը,զրույցները,մինչդեռ  առաջ  ամեն ազատ պահի  խոսում էինք: Ես սկսեցի հոգնել դրանից:Ինձ հազվադեպ հիշելուցդ հոգնեցի: Չնայաց սիրում էի ու յուրաքանչյուր պատճառ փնտրում էի զանգելու համար,բայց ու զրույցն արագ ընդհատում էիր: Հիասթափվելն անխուսափելի էր: Գնալով զարմանում էի ինքս ինձ վրա: Ինչպես կարող էի սիրել քեզ կամ ինչպես կարող էի քեզ այդքան նվիրվել նույնիսկ այն պահին,եերբ լիովին երևում էր անտարբերությունդ իմ նկատմամբ,բայց ինչ արած: Ճիշտ է,շատ էի տխրում,լաց լինում, ամեն չնչին սիրային պատմությունից ու երգից հուզվոմ,բայց անցավ ամենը : Երկար ժամանակ է չենք սիրում իրար: Չգիտեմ ինչու,չգիտեմ ինչպես,չգիտեմ:Երևի այսպես էլ պետք է լիներ,երևի իմ ու քո սերը շուտ հանձնվեց:Բայց ոչ..սերը պայքարում էր,այդ մենք`երկուսս ցանկացանք որ այն մարի ու դադարի գոյություն ունենալուց:Բայց ամեն դեպքում ես շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար..

6

0

301