Copy SMS

Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի

Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Մադրիդում ավելի շատ եկեղեցիներ ու մատուռներ կան, քան բնակելի տներ, ավելի շատ տերտերներ ու վանականներ, քան աշխարհիկ մարդիկ։ Ամեն մի փողոցի անկյունում անցորդների ուշադրությանն են առաջարկում կեղծ մասունքներ ու պատմություններ սուտ հրաշքների մասին։ Ամբողջ կրոնը բաղկացած է անհեթեթ ծեսերից, այնքան հոգևոր եղբայրություններ են ստեղծվել, որ մեռել են եղբայրական զգացմունքները։ Մեր զառամյալ, քայքայվող, խավար ու անհավատ իսպնիայի ամեն մի անկյունում դուք կգտնեք տիրամոր կեղտոտված պատկերը։ Մենք ամեն ամիս խոստովանություն ենք անում, բայց խրվել ենք արատների մեջ, որոնցից չենք բաժանվում մինչև մահ։ Նույնիսկ չարագործ կռապաշտը լավ է ամեն մի քրիստոնիայից։ Մենք ահեղ դատաստանից չենք վախենում, վախենում ենք ինկվիզիցիայի բանտից։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Նա քմահաճ է փոքրիկ փիսիկի պես։ Elle est chatoyante ( ֆրանս․ )


▼ Մարդը շրջապատված է չար ոգիներով, շրջապատված է միշտ․ բավկան է միայն մոռանալ այս, անզգուշորեն անձնատուր լինել երազանքներին ու ցանկություններին, որ ամեն կողմից վրա տան դևերը։

Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Ավելի լավ է փակուղու մեջ իննամյա ջորի հանդիպես, քան կնոջ, եթե քեզ տիրում է տռփանքը։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,

▼ Բարի գործերի համար Աստված այն աշխարհում կհատուցի, իսկ չար գործերն ա՛յա աշխարհում կհատուցվեն։


▼ Բարկացած մարդուց խելք մի սպասիր

Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,

▼ Որպեսզի ժամացույցը լրիվ ուժով աշխատի, նրան անհրաժեշտ է մարդու մարմնի անմիջական մոտիկությունը․ ժամացույցի մեջ մարդկային ինչ-որ բան կա։ Դուք մեղադրում եք մուսուլմաններին,որ նրանք սրով են տարածում իրենց հավատը։ Իսկ ինչու եք դուք ձեր հավատը տարածում հրով։ Ցանկանալով ապացուցել ձեր դավանանքի աստվածային էությունը՝ դուք ձեր նահատակներին շրջապատում եք լուսապսակով, բայց հիմա դուք ձեր վրա եք վերցրել Դիոկղետիանոսի դերը, իսկ մեզ թողել եք նահատակների դերը։ Դուք պահանջում եք, որ մենք քրիստոնյա դառնանք, իսկ ինքներդ քրիստոնյա լինել չեք ուզում։ Թող որ դուք արդեն քրիստոնյանեե չեք, բայց գոնե ձևացրեք, թե արդարության զգացմունք ունեք գեթ այն չնչին չափով, որով բնությունն օժտել է մարդկային կերպարանք ունեցող ամենաստոր արարածներին։ Մի բան անվիճելի է, ձեր գործերը ապագա պատմաբանների համար ապացույց կծառայեն, որ մեր օրերի ևրոպայում բարբարոսներ ու վայրենիներ են ապրել։


▼ Ամեն մի հասարակական վերափոխություն պետք է սկսվի հոգևորականության իշխանությունը սանձելուց։

Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Բանականությունը հավիտենապես դատապարտված է անզորության, դատապարտված է սառչելու պաղ, աղքատիկ միայնության մեջ։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Նա խորապես համոզված էր, որ զգացմունքներն ու մտքերը մարմնի նույնպիսի արտադրանքներ են ինչպես մեզն ու քրտինքը։ Մարդու անատոմիան միշտ միատեսակ է, հեշտասիրական զգացությունները միշտ միատեսակ են, կովին հեծնող ցուլի զգացողության ու Բեաթրիչեի նկատմամբ Դանթեի զգացմունքների միջև տարբերությունը միայն աստիճանն է, և սերը սկզբունքորեն տարբեր համարել սեռական կրքից՝ նշանակում է սնահավատորեն իդեալականացնել այն։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Արյունոտ ձեռքն ու խելոք գլուխը պապերից են ժառանգում։


▼ Մեռյալները կենդանիների աչքեր բացում են։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Աստված որ աստված չլիներ, կուզենար լինել իսպանական թագավոր՝ ֆրանսիական խոհարարով։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Հիմարը նա է, ով հայելու մեջ իրեն տեսնելով՝ նզովում է հայելուն։


▼Այնտեղ մտախոհ լռության մեջ

   Այգու անդորրում անրջաբույր

   Դանդաղ ճեմում էր Կաետանան

   Շնչելով զովը գիշերային։

   Գոյան հարց տվեց ինքն իրեն՝

   նրա մոտ գնա՞լ, թե չգնալ։

   Մինչդեռ դքսուհին չէր էլ նայում

   Իր սիրեկանի պատուհանին։

   Գոյան այդպես էլ պարտեզ չիջավ

   ԵՒ կատուները անլսելի

   Ուղեկցում էին մենակուհուն․․․

   Համր քայլելով և մտազբաղ

   Նա բարձրանում էր դարավանդով

   ԵՒ ապա կրկին իջնում ներքև

   Լուսավորվելով ինչ-որ գունատ

   ԵՒ նրբին լույսով խորհրդավոր։

   Պատուհանի մոտ կանգնել էր Գոյան

   Դիտում էր ինչպես հին ծառուղում

   Բացակա քայլքով շրջում էր դեռ

   Նրբակերտ հրաշք այն կոմսուհին։

   ԵՒ վեր ցցելով պոչերը կեռ,

   Նրա ետևից պատշաճաբար,

   Որպես անբաժամ թիկնապահներ,

   Լուռ անցնում էին կատուները։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Ինչպես գրաստի հետ, այնպես էլ որդու հետ պետք է խոսել գավազանով։


▼ Համեստ հաշտությունն ավելի լավ է շքեղ հաղթանակից։


▼ Ուրվականները սիրում էին ներկայանալ վանականների կամ սրբազան դատավորների ու պերալի տեսքով։ Նրանք սիրում էին նաև ընդօրինակել եկեղեցական ծեսեր՝ հաղորդություն, օծում։ Մի վհուկ նրան ներկայացավ աստիրոսի (եկեղեցական) շալակին նստած և հնազանդության երդում տալով։ Սրբակյացների ոգիները, որոնք եպիսկոպոսական ըզգեստավորությամբ ճախրում էին լեռնային բարձրունքներում, նրան մի գիրք էին մեկնում, որի վրա նա երդվում էր, իսկ լճի հատակից սաղմոսներ երգելով այս տեսարանը դիտում էին կույսերը։


▼ Արվեստը կորցնում է իր իմաստը, երբ դադարում է ներգործող լինել։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Իմաստունները խելքին են զոռ տալիս, քաջերը՝ գործում։


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Մարդն այնպիսին է, ինչպես նրան ստեղծում է աստված, իսկ երբեմն էլ՝ շատ ավելի վատ։


▼ Երբ բանականությունը քնած է, երևակայությունը երազի անուրջներում ծնում է հրեշներ, բայց բանականության զուգակցությամբ երևակայութլունը դառնում էբարվեստների և նրանց բոլոր սքանչելի ստեղծագործույունների նյութ


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,


▼ Բոլոր ապրողները խժռում են և խժռվում ․․․


Լիոն Ֆոյխտվանգեր - Գոյա կամ իմացության դժվարն ուղի - գրականություն, մեջբերումներ, գրքեր, մեջբերումներգրքերից, գրականությունևարվեստ,

4

5

170

  • Dark Δ'
    2017-08-07 15:15:16
    https://lm.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Ffreebooks.do.am%2Fload%2Fgoya_kam_imacowt39yan_djhvarin_owghin_lion_foyxtvanger%2F21-1-0-1494&h=ATNs4oHaCbm_908SyKWhRiD0of-KGzbrb0ncYZ-kQbIv-wc7zqyhK7khuigSzJiRw7_UcFeW8LDdt3mZt-V6W1iKXdINIpcK0pw0d3GFWAFjmCbEevWiEi9_IdU33uQEkP1U8JFAqXY8&enc=AZNVIYF08VBwi1G2m_O74i22NiaroHvfuy6iE4O43QJNnbEPKdtvCY9FJeYS87IPINOlet6549jEwTfUSn3yyU0R36dKq8PXWkW3XaOSPI8X7CdGMQZ5UfgY7FYvDK1-gAAklJZRyfX0dYnIPyGo3ojTDXRf-ec5vmdnpXw8Kjv92A&s=1
    • Dark Δ'
      2017-08-07 15:16:19
      Էս էլ էլեկտրոնային տարբելակը գրքի ))), պս։ Լավ մասերից մեջբերումներ չեմ արել որ շատ սփոիլ չանեմ )))) ^^
      • Dark Δ'
        2017-08-07 15:17:14
        Հհգ։ գրքի մեջ նկարագրվող,հիլատակվող արվեստի գործերը գտբելու համար դիմեք․․նկարները սիրով կտրամադրեմ) ))
  • Поймала
    2017-08-14 09:58:48
    Էս գրքից հետո սկսում ես սիրել իսպանական ամեն ինչը) )))))
    • Dark Δ'
      2017-08-14 10:01:05
      Կա էտպիսի բան ^^