Copy SMS

Դիզափայտ Արցախ

Դիզափայտ Արցախ - Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր[1]: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը[2]: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը, Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է։ Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը։ Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը։ Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը։

0

0

123