Copy SMS

Առաջ գիտեի:

Առաջ գիտեի: - առաջ, հիմա, գրառում


Արթուր Մեսչյանի՝ «Առաջ գիտեի» երգի բառերն էլ թող դառնան այս գրառման սկիզբ: 

Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչու կգային աշխարհ,
Արեգակն ինչու կթափեր ոսկի,
Ծաղկաբաց ծառի ափերում դալար
Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ: 

Առաջ գիտեի: - առաջ, հիմա, գրառում 

Ժամանակը բավականին հետաքրքիր երևույթ է: Այն իր հետ մշտապես քաշ է տալիս ամեն մի վայրկյան տեղի ունեցած գործողություն, և խառնելով ներկայի հետ, կերտում է մարդ արարածին: Եվ ո՞վ կմտածեր, որ տարիներ անց, պիտի անհատը փնտրեր այն, ինչի մասին այդքան խոսում էր: Իրոք, ճիշտ է ասված, քանի դեռ չեք կորցրել այն ինչ ունեք, երբեք էլ չեք հասկանա Ձեր ունեցածի իրական արժեքը: Ո՞վ կարող է ասել, ի՞նչու է այդպես: Ես առաջ գիտեի, հիմա՝ չգիտեմ: Չգիտեմ, քանի որ կորցրեցի ձեռք բերված վեհ ու մեծ արժեք ներկայացնող գաղափարները, որոնց այնքան նվիրված էի....երբ կորցնում ես որևէ գաղափարախոսություն, որին մեծ ուրախությամբ ծառայում էիր, ամեն ինչ կտրականապես փոխվում է: Կյանքն անիմաստության գագաթնակետին է հասնում, եթե, իհարկե, դու քո հին գաղափարախոսությունը չես փոխարինել նորով:

Առաջ գիտեի: - առաջ, հիմա, գրառում

 Եվ այնքան հեքիաթային է թվում այն հի՜ն ժամանակները: Ժամանակներ, որոնք գալիս են քեզ հետ հավասար, հիշեցնում իրենց  հանգստություն հաղորդող խաղաղասեր մտքերի մասին: Հիշեցնում են, որ նրանք տվել են բարոյական մեծ արժեքներ, որոնք կարող ես կորցնել, եթե փոքր ինչ ավել էլ մնաս այն անեության մեջ, որտեղ չկա ոչինչ: Եթե անգամ այդ անեությունը իրականությունն է, դառը իրականությունը, ապա, ո՞րն է նախընտրելի, քաղցր սու՞տը: Առաջ գիտեի....այդ սուտն այնժամ իրականություն էր: Իսկ եթե, այնուամենայնիվ, դա սուտ չէր, ապա հիմա, նշանակում է, որ ընտրվել է նորը՝ դառը սուտը: Այստեղ չկա ոչ մի լավ բան, ոչինչ, ոչինչ.....կա միայն փոքր ինչ ավել ազատություն, որը, այնքան տաղտկալի է....այն իմը չէ: Զարմանալի է չէ՞ «ազատությունն իմը չէ» արտահայտությունը: Ո՞ր մի հիմարն է ազատությունը փոխում անազատության: Ոչ ոք, ոչ ոք....բայց, եթե ես, նա կամ նրանք անում են դա, ուրեմն հիմա՞ր են: Բնավ ոչ...Դուք արդարացի չեք վարվի մեզ պիտակավորելով: Դուք չգիտեք ոչինչ ոչ իմ, ոչ էլ նրա մասին: Այդ  ազատություն կոչվածը բնավ իրենից լավ բան չի ներկայացնում, քանի որ այն թաթախվում է ոչ բարոյական նորմերի մեջ՝ հաղորդելով անիմաստություն ողջ կյանքին, կամ էլ, որոշակի իմաստ, որը, կարելի է ասել, կենդանական է: Իսկ եթե, եթե մարդը առաջացել է կենդանուց, ապա, դուրս է գալիս, որ վերջին մտքին ամբողջությամբ այլ իմաստ պետք է հաղորդել: Իսկ եթե....եթե....եթե.....և եթեներ, որոնք երբեք իրենց պատասխանները ամբողջությամբ չեն գտնում: Առաջ, գիտեի ինչու է այդպես, հիմա՝ չգիտեմ: Եվ արդյո՞ք հիմարությունն այն չէ, երբ քո իմացածին տալիս ես «կեղծիք» անվանումը, և սկսում նոր պատասխաններ փնտրել: Չէ՞ որ վերջիններն անգամ գոհացնում էին իրենց բովանդակությամբ և էությամբ: Այո՜, ես պիտի գամ ետ, այնտեղ, որտեղ անեություն չէր, չէ՞ որ այնտեղ գիտեի, հիմա՝ չգիտեմ:

5

14

257

  • Dark Δ'
    2017-08-10 23:05:02
    Վետերանա էկեե՜՜՜լլլ ^^
    • Երևակայող 007
      2017-08-11 02:20:35
      Մի քիչ ճոխ ա, բայց այո, ես դեռ չեմ գնացել :) պարբերաբար մտնում եմ, ու արագ դուրս գալիս (ուրախ)
  • 2017-08-11 20:10:46
    Վարդա՜՜՜ն, պոստերիտ շունչը դեռ չմտած քոփի արդեն զգացվումա ....բարի վերադարձ
    • Երևակայող 007
      2017-08-13 00:22:17
      Մերսի շատ :) Ուրախ եմ որ դեռ ծանոթ մարդիկ կան ստեղ....դե ես պարբերաբար մտնում եմ, չեմ լքել երբեմնի սիրելի կայքը ]:)
      • 2017-08-14 20:24:20
        esel em ed kargavichakum,mek mek (ուրախ) bayc de lava vor der handipum es canotnerin
      • Երևակայող 007
        2017-08-16 19:04:14
        Հա, իրոք, ես մտածում էի էլ ծանոթ չի մնացել (ուրախ)
    • Meri
      2017-08-17 23:01:04
      ★-nuyn inqy Lil Vampir...mi jamank tenc er che?? (ժպիտ)
  • 2017-08-16 20:34:25
    (ծաղիկ) :) (ժպիտ)
  • Meri
    2017-08-17 22:57:17
    Wow.wow....veteran (փարթի) (ուռա) ...Erevakayox 007.....dzer posterin karotel ei..chnayac esel em amisy 1 mtnum dus gali :D posty der chem kardacel..zarmanqs mec er :D bayc esa kardam.chnayac hamozvac em vor shedevr a li elu . (ժպիտ) n
    • Երևակայող 007
      2017-08-19 01:33:49
      դե կարևորը դեռ մտնում ես (ուրախ) ես էլ զարմացա, բայց կար ցանկություն գրառում անելու և ես այն արեցի :D օ՜, անչափ շնորհակալ եմ :)
  • Lian
    2017-08-26 19:29:24
    հին քոփեցին ուրիշ ա էլի մի այլ տիպի ուրախացա,որ տեսա գրառում մեր վետերաններից (ժպիտ)
    • Երևակայող 007
      2017-08-27 00:30:03
      Դու ինձնից մի քանի լեվել բարձր ես, մեկ ա ]:) մերսի շաատ շաաաաաաաատ (ժպիտ) դե քանի որ քոփին պասիվ ա ահավոր, արի ես էսօր մի հատ էլ սենց շնորհավորեմ ծնուդդ: Շնորհավոր Շնորհավոր Շնորհավորրրրր (գինի) Մնացած ասել եմ, գիտես :D
  • Lian
    2017-09-04 15:31:37
    օհ,շնորհակալ եմ ահագին ուշացումով O:) (լուսնաքայլ) :D
    • Երևակայող 007
      2017-10-06 14:11:01
      սպասերի, միանգամից մյուս տարվա տեղն էլ կասեիր ]:)