Copy SMS

Գտնված կորուստ

Հայացքներ, դեմքեր, խոսքեր անիմաստ,
Աչքեր, հոգիներ, ժպիտներ անանց,
Դատարկ թվացող բութ դեմքեր հանգած,
Մարդիկ անկորույս, նյութապաշտ, անբաղձ:

Մարդիկ տաղտկալի, չունեք ցավ ու լաց,
Միայն խնդություն ու հրճվանք տեսած`
Անզոր եք անգամ ցավը հասկանալ,
Ձեր կյանքով ապրել, ձեր հոգսը ողբալ:

Քմահաճ դեմքեր ու ճնշող մտքեր,
Քաղցած հոգիներ, երազող աչքեր,
Փոթորկող խոսքեր ու տանջվող սրտեր,
Մոլեռանդ կրքեր, ընդհատված կյանքեր:

Չգիտեմ հիմա, ձեզ ինչպե՞ս նայել,
Հպարտ կեցվածքո՞վ, թե՞ մեծ տխրությամբ,
Դուք` դարի աղետ, դուք` կործանարար,
Ընդունակ միայն անհոգ ապրելու:

Ձեր մեջ ես կարծես ինձ եմ որոնում,
Բայց այդտեղ չկամ, ես չկամ ձեր մեջ,
Քմահաճ դեմքեր ես չեմ որոնում,
Բայց արի ու տես, որ գտել եմ ձեզ:

Գտել եմ, ինչ որ կորցրել էի երեկ,
Խիտ անտառներում, բացատների մեջ,
Գտել եմ ես ձեզ, մարդիկ չարաղետ,
Գտել եմ, ու էլ չեմ կորցնի երբեք:

Չեմ կորցնի ես ձեզ որքան էլ ջանամ,
Որքան էլ փորձեմ թաղել ձեզ մտքում,
Մեկ է` եղել եք, կաք ու կմնաք
Հոգիներ անբաղձ, դուք իմ մտքերում:

2

2

164